Անցնել բովանդակությանը

Հոդված 7

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7

1. Յուրաքանչյուր Կողմ միջոցներ է ապահովում մյուս Կողմից ստացված փաստաթղթերի և տեղեկատվության պաշտպանվածության համար, որոնց նկատմամբ գաղտնիության պահպանման պահանջ է ներկայացված, կամ եթե ուղարկող Կողմն անցանկալի է համարում դրանց հրապարակումը: Նման տեղեկատվության և փաստաթղթերի փակ լինելու աստիճանը որոշում է ուղարկող Կողմը:

2. Սույն Համաձայնագրի հիման վրա ստացված հարցման կատարման արդյունքները, առանց դրանք տրամադրող Կողմի համաձայնության, չեն կարող օգտագործվել դրանց հայցվելու և տրամադրվելու նպատակներից դուրս որևէ այլ նպատակով:

3. Սույն Համաձայնագրի հիման վրա մի Կողմից ստացված տեղեկատվությունը երրորդ կողմի փոխանցելու դեպքում պահանջվում է այդ տվյալները տրամադրող Կողմի նախնական գրավոր համաձայնությունը:

4. Սույն հոդվածի դրույթները չեն բացառում հարցման կատարման արդյունքում ստացված տեղեկատվության և փաստաթղթերի օգտագործում և հրապարակում, եթե հարցնող Կողմի պետության օրենսդրությամբ նախատեսվում է նման կերպ գործելու պարտավորություն: Հարցնող Կողմը նախապես ծանուցում է հարցվող Կողմին նման տեղեկատվության և փաստաթղթերի հնարավոր և ենթադրվող օգտագործման կամ հրապարակման մասին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։