Հոդված 3
Հոդված 3
Կողմերը համագործակցությունն իրականացնում են հետևյալ հիմնական ձևերով.
1) փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող օպերատիվ-հետախուզական, տեղեկատվական, վիճակագրական, քրեագիտական և այլ տեղեկատվության փոխանակում մասնավորապես հետևյալի վերաբերյալ.
- Կողմերի պետություններից մեկի կամ մի քանիսի տարածքում նախապատրաստվող կամ կատարված հանցագործությունների,
- մարդկանց առուվաճառքին մասնակից կամ դրանում կասկածվող ֆիզիկական և իրավաբանական անձանց, կոնկրետ փաստերի և դեպքերի,
- մարդկանց առուվաճառքի իրականացման, այդ թվում` այդ արարքի կատարման արդյունքում ստացված եկամուտների օրինականացման ձևերի և մեթոդների.
2) օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման մասին հարցումների կատարում.
3) մարդկանց առուվաճառքի հետ կապված հանցագործությունների նախազգուշացման, հայտնաբերման, խափանման և բացահայտման ուղղությամբ համակարգված միջոցառումների պլանավորում և անցկացում.
4) մարդկանց առուվաճառքի նպատակով ինտերնետ ցանցի օգտագործումը կանխարգելելուն և խափանելուն ուղղված՝ համաձայնեցված միջոցառումների մշակում և իրականացում.
5) մարդկանց առուվաճառքի մասնակից լինելու մեջ կասկածվող, ինչպես նաև անհայտ կորած անձանց հետախուզում, որոնց վերաբերյալ հիմքեր կան՝ ենթադրելու, որ նրանք դարձել են մարդկանց առուվաճառքի զոհ.
6) աշխատանքային փորձի փոխանակում, այդ թվում՝ մարդկանց առուվաճառքի դեմ պայքարի հարցերով աշխատանքային հանդիպումների, խորհրդատվությունների, խորհրդակցությունների, խորհրդաժողովների և սեմինարների անցկացման միջոցով.
7) պայմանագրային հիմունքներով կադրերի պատրաստման և որակավորման բարձրացման գործում աջակցության ցուցաբերում, այդ թվում` ծառայողների փորձառության կազմակերպում մարդկանց առուվաճառքի դեմ պայքարի մասնագիտացված ստորաբաժանումներում.
8) մարդկանց առուվաճառքի դեմ պայքարի հարցերով նորմատիվ իրավական ակտերի, գիտական հրատարակումների և ուսումնամեթոդական առաջարկությունների փոխանակում.
9) մարդկանց առուվաճառքի դեմ պայքարի՝ փոխադարձաբար հետաքրքրություն ներկայացնող խնդիրների շուրջ համատեղ գիտական հետազոտությունների անցկացում:
Սույն Համաձայնագիրը Կողմերին չի խոչընդոտում սահմանել և զարգացնել համագործակցության այլ փոխընդունելի ձևեր: