Հոդված 1
Հոդված 1
1. Սույն Համաձայնագրի դրույթներին համապատասխան՝ Կողմերը, գործելով իրենց իրավասությունների շրջանակներում, պահպանելով Կողմերի պետությունների օրենսդրությունը և միջազգային պարտավորությունները, պարտավորվում են համագործակցել մարդկանց առուվաճառքի հետ կապված հանցագործությունների նախազգուշացմանը, հայտնաբերմանը, խափանմանը և բացահայտմանն առնչվող հարցերով:
Սույն Համաձայնագրի նպատակների համար «մարդկանց առուվաճառք» տերմինը նշանակում է՝ շահագործման նպատակով իրականացվող՝ մարդկանց հավաքագրում, փոխադրում, փոխանցում, թաքցնելը կամ ստանալը` ուժի սպառնալիքի կամ դրա կիրառման, կամ հարկադրանքի այլ ձևերի` առևանգման, խարդախության, խաբեության, իշխանության կամ վիճակի խոցելիության չարաշահման միջոցով կամ մեկ ուրիշ անձին վերահսկող անձի համաձայնությունը ստանալու նպատակով վճարումների կամ օգուտների ձևով կաշառման միջոցով: Շահագործումը ներառում է առնվազն այլ անձանց պոռնկության շահագործումը կամ սեռական շահագործման այլ ձևեր, հարկադիր աշխատանք կամ ծառայություններ, ստրկություն կամ ստրկությանը նմանվող սովորույթներ, ազատազուրկ վիճակ կամ մարդկանց օրգանների և հյուսվածքների հանում` դրանք վաճառելու նպատակով:
2. Սույն Համաձայնագիրը չի շոշափում անձանց հանձնման և քրեական գործերով իրավական օգնության մասին հարցերը: