Հոդված 6
Հոդված 6
1. Հարցվող Կողմը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները հարցման արագ, որակյալ և հնարավորինս առավել ամբողջական կատարումն ապահովելու համար:
Հարցնող Կողմն անհապաղ ծանուցվում է հարցման կատարմանը խոչընդոտող կամ կատարումը զգալիորեն ձգձգող հանգամանքների մասին:
2. Հարցվող Կողմն իրավունք ունի պահանջելու լրացուցիչ տեղեկություններ, որոնք, իր կարծիքով, անհրաժեշտ են հարցումը պատշաճորեն կատարելու համար:
3. Հարցումը կատարելիս կիրառվում է հարցվող Կողմի օրենսդրությունը, սակայն, հարցնող Կողմի խնդրանքով, կարող է կիրառվել իր պետության օրենսդրությունը, եթե դա չի հակասում հարցվող Կողմի պետության օրենսդրության հիմնական սկզբունքներին կամ միջազգային պարտավորություններին:
4. Եթե հարցվող Կողմը համարում է, որ հարցման անհապաղ կատարումը կարող է խանգարել իր տարածքում իրականացվող քրեական հետապնդմանը կամ այլ վարույթի, ապա նա կարող է հետաձգել հարցման կատարումը կամ դրա կատարումը կապել անհրաժեշտ՝ սահմանված պայմանների պահպանման հետ` հարցնող Կողմի հետ խորհրդակցելուց հետո: Եթե հարցնող Կողմը համաձայն է առաջարկվող պայմաններով իրեն աջակցություն ցուցաբերելուն, ապա նա պետք է պահպանի դրանք:
5. Հարցվող Կողմը, հարցնող Կողմի խնդրանքով, անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում հարցումը ստանալու փաստի, այդ հարցման բովանդակության և դրան կից փաստաթղթերի, ինչպես նաև աջակցություն ցուցաբերելու փաստի գաղտնիության ապահովման համար:
Հարցման կատարման գաղտնիության պահպանումն անհնարին լինելու դեպքում հարցվող Կողմը այդ մասին տեղեկացնում է հարցնող Կողմին, որն էլ որոշում է ընդունում նման պայմաններում հարցման կատարման նպատակահարմարության մասին:
6. Հարցվող Կողմը հնարավորինս սեղմ ժամկետում ծանուցում է հարցնող Կողմին հարցման կատարման արդյունքների մասին: