Հոդված 15
Հոդված 15
1. Սույն Կոնվենցիան կիրառվում է ոչ ինքնավար, խնամարկյալ, գաղութային և մետրոպոլիայից դուրս գտնվող բոլոր տարածքների նկատմամբ, որոնց միջազգային հարաբերությունների համար պատասխանատու է ցանկացած Պայմանավորվող պետություն։ Համապատասխան Պայմանավորվող պետությունը, սույն հոդվածի 2-րդ կետի դրույթների պահպանմամբ, ստորագրման, վավերացման կամ միանալու ժամանակ, հայտարարում է մետրոպոլիայից դուրս գտնվող տարածքը կամ տարածքները, որոնց նկատմամբ սույն Կոնվենցիան կիրառվում է ipsօ factօ այդպիսի ստորագրման, վավերացման կամ միացման հետևանքով։
2. Ցանկացած դեպքում, երբ քաղաքացիության նպատակի համար մետրոպոլիայից դուրս գտնվող տարածքը չի դիտվում որպես մեկ ամբողջություն մետրոպոլիայի տարածքի հետ, կամ ցանկացած դեպքում, երբ մետրոպոլիայից դուրս գտնվող տարածքի նկատմամբ սույն Կոնվենցիայի կիրառման համար Պայմանավորվող պետության կամ մետրոպոլիայից դուրս գտնվող տարածքի սահմանադրական օրենքներով կամ պրակտիկայով պահանջվում է մետրոպոլիայից դուրս գտնվող տարածքի նախնական համաձայնությունը, այդ Պայմանավորվող պետությունը ջանում է ապահովել մետրոպոլիայից դուրս գտնվող տարածքի անհրաժեշտ համաձայնությունը՝ այդ Պայմանավորվող պետության կողմից սույն Կոնվենցիան ստորագրելուց հետո տասներկու ամսվա ընթացքում, իսկ երբ ձեռք է բերվում նման համաձայնություն, այդ Պայմանավորվող պետությունն այդ մասին ծանուցում է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին։ Սույն Կոնվենցիան կիրառվում է այդպիսի ծանուցման մեջ նշված տարածքի կամ տարածքների նկատմամբ՝ այն Գլխավոր քարտուղարի կողմից ստանալու օրվանից։
3. Սույն հոդվածի 2-րդ կետում հիշատակված տասներկուամսյա ժամկետի լրանալուց հետո համապատասխան Պայմանավորվող պետությունները Գլխավոր քարտուղարին տեղեկացնում են մետրոպոլիայից դուրս գտնվող այն տարածքների հետ խորհրդակցությունների արդյունքների մասին, որոնց միջազգային հարաբերությունների համար իրենք պատասխանատու են, և որոնց համաձայնությունը սույն Կոնվենցիայի կիրառման վերաբերյալ կարող է մերժված լինել։