Անցնել բովանդակությանը

Հոդված 8

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8

1. Ոչ մի Պայմանավորվող պետություն որևէ անձի չի զրկում իր քաղաքացիությունից, եթե զրկելն այդ անձին կդարձներ քաղաքացիություն չունեցող անձ։

2. Չնայած սույն հոդվածի 1-ին կետի դրույթներին՝ անձը կարող է զրկվել ցանկացած Պայմանավորվող պետության քաղաքացիությունից՝

(ա) այնպիսի հանգամանքներում, որոնց դեպքում քաղաքացիության կորուստը թույլատրվում է 7-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերի համաձայն,

(բ) եթե քաղաքացիությունը ձեռք է բերվել սխալ տեղեկություններ հայտնելու կամ խաբեության հետևանքով։

3. Չնայած սույն հոդվածի 1-ին կետի դրույթներին՝ ցանկացած Պայմանավորվող պետություն կարող է պահպանել ցանկացած անձի՝ իր քաղաքացիությունից զրկելու իրավունքը, եթե ստորագրման, վավերացման կամ միանալու ժամանակ նշում է, որ պահպանում է նման իրավունքը հետևյալ մեկ կամ ավելի հիմքերով, որոնք այդ ժամանակ նախատեսված են իր ներպետական օրենսդրությամբ.

(ա) որ, տվյալ Պայմանավորվող պետության նկատմամբ լոյալության իր պարտականությանն անհամապատասխան, այդ անձը՝

(i) անտեսելով այդ Պայմանավորվող պետության կողմից ուղղակի արգելքը՝ ծառայություններ է մատուցել կամ շարունակում է մատուցել այլ պետության, կամ վարձատրություն է ստացել կամ շարունակում է ստանալ այլ պետությունից, կամ

(ii) իր վարքագծով լրջորեն խոչընդոտում է այդ պետության կենսական շահերին,

(բ) որ տվյալ անձը հավատարմության երդում է տվել կամ հավատարմության պաշտոնական հայտարարություն է արել այլ պետության կամ որոշակի ապացույց է տվել այդ Պայմանավորվող պետության նկատմամբ հավատարմությունից հրաժարվելու իր մտադրության մասին։

4. Ոչ մի Պայմանավորվող պետություն չի իրականացնում սույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի համաձայն թույլատրվող՝ քաղաքացիությունից զրկելու իրավասությունն այլ կերպ, քան օրենքին համապատասխան, որը նախատեսում է շահագրգիռ անձի՝ դատարանում կամ այլ անկախ մարմնում իր գործի արդար քննության իրավունք։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։