Անցնել բովանդակությանը

Հոդված 19

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 19

1. Ցանկացած Պայմանավորվող պետություն Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ուղղված գրավոր ծանուցմամբ ցանկացած ժամանակ կարող է սույն Կոնվենցիան չեղյալ հայտարարել։ Համապատասխան Պայմանավորվող պետության համար չեղյալ հայտարարելն ուժի մեջ է մտնում այն՝ Գլխավոր քարտուղարի կողմից ստանալու օրվանից մեկ տարի անց։

2. Այն դեպքում, երբ սույն Կոնվենցիան 15-րդ հոդվածի դրույթների համաձայն կիրառելի է դառնում որևէ Պայմանավորվող պետության մետրոպոլիայից դուրս գտնվող տարածքի նկատմամբ, այդ պետությունը համապատասխան տարածքի համաձայնությամբ կարող է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ցանկացած ժամանակ ծանուցել սույն Կոնվենցիան այդ տարածքի նկատմամբ առանձին չեղյալ հայտարարելու մասին։ Չեղյալ հայտարարելն ուժի մեջ է մտնում նման ծանուցումը Գլխավոր քարտուղարի կողմից ստանալու օրվանից մեկ տարի անց, որը բոլոր մյուս Պայմանավորվող պետություններին տեղեկացնում է այդ ծանուցման և այն ստանալու օրվա մասին։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։