Անցնել բովանդակությանը

Հոդված 5

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5

1. Եթե որևէ Պայմանավորվող պետության օրենսդրություն նախատեսում է քաղաքացիության կորուստ համապատասխան անձի անձնական կարգավիճակում այնպիսի փոփոխությունների հետևանքով, ինչպիսին են ամուսնությունը, ամուսնալուծությունը, օրինականացումը, ճանաչումը կամ որդեգրումը, այդպիսի կորուստը պայմանավորվում է այլ քաղաքացիություն ունենալու կամ ձեռք բերելու հանգամանքով։

2. Եթե որևէ Պայմանավորվող պետության օրենսդրության համաձայն արտամուսնական կապից ծնված երեխան կորցնում է այդ պետության քաղաքացիությունը հայրության ճանաչման հետևանքով, նրան հնարավորություն է ընձեռվում այդ քաղաքացիությունը վերականգնել համապատասխան մարմնին գրավոր դիմելու միջոցով, և նման դիմումը կանոնակարգող պայմանները չպետք է առավել խիստ լինեն, քան սույն Կոնվենցիայի 1-ին հոդվածի 2-րդ կետում սահմանվածները։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։