Անցնել բովանդակությանը

Հոդված 16

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 16

1. Սույն Կոնվենցիան բաց է ստորագրման Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնակայանում 1961 թ. օգոստոսի 30-ից մինչև 1962 թ. մայիսի 31-ը։

2. Սույն Կոնվենցիան բաց է ստորագրման՝

(ա) Միավորված ազգերի կազմակերպության ցանկացած անդամ պետության,

(բ) Միավորված ազգերի կազմակերպության Հետագա ապաքաղաքացիությունը վերացնելու կամ կրճատելու վերաբերյալ խորհրդաժողովին մասնակցելու հրավիրված ցանկացած այլ պետության,

(գ) Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից այդ Կոնվենցիան ստորագրելու կամ դրան միանալու հրավիրված ցանկացած պետության անունից։

3. Սույն Կոնվենցիան ենթակա է վավերացման և վավերագրերն ի պահ են հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին։

4. Սույն Կոնվենցիան բաց է միանալու սույն հոդվածի 2-րդ կետում նշված պետությունների համար։ Միանալը կատարվում է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելու միջոցով։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։