Հոդված 20
Հոդված 20
1. Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը Միավորված ազգերի կազմակերպության բոլոր անդամ պետություններին և 16-րդ հոդվածում հիշատակված այդ Կազմակերպության անդամ չհանդիսացող պետություններին տեղեկացնում է հետևյալի մասին՝
(ա) 16-րդ հոդվածի համաձայն ստորագրման, վավերացումների և միացումների մասին,
(բ) 17-րդ հոդվածի համաձայն վերապահումների մասին,
(գ) 18-րդ հոդվածի համաձայն սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու օրվա մասին,
(դ) 19-րդ հոդվածի համաձայն չեղյալ հայտարարումների մասին։
2. Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը վեցերորդ վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելուց հետո ոչ ուշ Գլխավոր ասամբլեայի ուշադրությունը հրավիրում է 11-րդ հոդվածին համապատասխան դրանում հիշատակված մարմնի ստեղծման հարցի վրա։