Անցնել բովանդակությանը

Հոդված 4

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4

1. Ցանկացած Պայմանավորվող պետություն իր քաղաքացիությունը շնորհում է Պայմանավորվող պետության տարածքում չծնված ցանկացած անձի, որն այլապես կդառնար քաղաքացիություն չունեցող անձ, եթե այդ անձի ծնվելու ժամանակ նրա ծնողներից որևէ մեկն ունեցել է այդ պետության քաղաքացիությունը։ Եթե նրա ծնվելու ժամանակ նրա ծնողները չունեին միևնույն քաղաքացիությունը, այն հարցը, թե տվյալ անձի քաղաքացիությունը պետք է հետևի հոր, թե մոր քաղաքացիությանը, որոշվում է այդ Պայմանավորվող պետության ներպետական օրենսդրությամբ։ Սույն կետի դրույթների համաձայն շնորհվող քաղաքացիությունը շնորհվում է՝

(ա) ծնվելիս՝ օրենքի ուժով, կամ

(բ) շահագրգիռ անձի կողմից կամ նրա անունից համապատասխան մարմնին՝ ներպետական օրենսդրությամբ սահմանված կարգով դիմում ներկայացնելու միջոցով։ Սույն հոդվածի 2-րդ կետի դրույթների պահպանմամբ, նման ոչ մի դիմում չի կարող մերժվել։

2. Ցանկացած Պայմանավորվող պետություն կարող է սույն հոդվածի 1-ին կետի դրույթներին համապատասխան իր քաղաքացիությունը շնորհել հետևյալ մեկ կամ մի քանի պայմաններով՝

(ա) որ դիմումը ներկայացվի նախքան դիմումատուի՝ այդ Պայմանավորվող պետության կողմից սահմանված տարիքին հասնելը, որը չպետք է ցածր լինի քսաներեք տարեկանից,

(բ) որ շահագրգիռ անձը մշտապես բնակվի այդ Պայմանավորվող պետության տարածքում այդ պետության սահմանած ժամկետում, որը չպետք է գերազանցի դիմում ներկայացնելուն անմիջապես նախորդող երեք տարին,

(գ) որ տվյալ անձը դատապարտված չլինի ազգային անվտանգության դեմ ուղղված հանցագործության համար,

(դ) որ տվյալ անձը միշտ քաղաքացիություն չունեցող անձ եղած լինի։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։