Անցնել բովանդակությանը

Հոդված 7

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7

1. (ա) Եթե որևէ Պայմանավորվող պետության օրենսդրություն նախատեսում է քաղաքացիության կորուստ կամ դրանից հրաժարում, նման հրաժարումը չի առաջացնում քաղաքացիության կորուստ, եթե տվյալ անձը չունի կամ ձեռք չի բերել այլ քաղաքացիություն,

(բ) սույն կետի (ա) ենթակետի դրույթները չեն կիրառվում այն դեպքերում, երբ դրանց կիրառումը հակասում է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից 1948թ. դեկտեմբերի 10-ին հաստատված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 13 և 14-րդ հոդվածներում շարադրված սկզբունքներին։

2. Պայմանավորվող պետության քաղաքացին, որը ցանկանում է ձեռք բերել օտար պետության քաղաքացիություն, չի կորցնում իր քաղաքացիությունը, քանի դեռ ձեռք չի բերում կամ չի ստանում այդ օտար երկրի քաղաքացիության ձեռքբերման հավաստում։

3. Սույն հոդվածի 4-րդ և 5-րդ կետերի դրույթների պահպանմամբ, Պայմանավորվող պետության քաղաքացին իր քաղաքացիությունը չի կորցնում այնպես, որպեսզի դառնա քաղաքացիություն չունեցող անձ՝ մեկնելու, արտասահմանում բնակվելու, չգրանցվելու կամ նմանատիպ այլ հիմքով։

4. Հպատակագրված անձը կարող է կորցնել իր քաղաքացիությունը համապատասխան Պայմանավորվող պետության օրենսդրությամբ սահմանված ժամկետի ընթացքում արտասահմանում բնակվելու հետևանքով, որը չպետք է լինի յոթ հաջորդական տարիներից պակաս, եթե նա համապատասխան մարմնին չի հայտնում իր քաղաքացիությունը պահպանելու մտադրության մասին։

5. Որևէ Պայմանավորվող պետության քաղաքացու պարագայում, որը ծնվել է այդ Պետության տարածքից դուրս, այդ պետության օրենսդրությունը կարող է սահմանել իր քաղաքացիության պահպանումը նրա՝ չափահաս դառնալուց հետո մեկ տարվա ընթացքում՝ այդ ժամանակ այդ պետության տարածքում բնակվելու կամ համապատասխան մարմնում գրանցվելու պայմանով։

6. Բացառությամբ սույն հոդվածում հիշատակված հանգամանքների, անձը չի կորցնում որևէ Պայմանավորվող պետության քաղաքացիությունը, եթե այդպիսի կորուստն այդ անձին կդարձներ քաղաքացիություն չունեցող անձ՝ չնայած, որ այդպիսի կորուստն ուղղակիորեն չի արգելվում սույն Կոնվենցիայի որևէ այլ դրույթով։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։