Անցնել բովանդակությանը

Հոդված 16

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 16

Կոնվենցիայի հավելվածների ընդունում և դրանցում փոփոխությունների և լրացումների կատարում

1. Սույն Կոնվենցիայի հավելվածները հանդիսանում են դրա անբաժանելի մասը և, եթե ուղղակիորեն այլ կերպ նախատեսված չէ, Կոնվենցիային կատարվող ցանկացած հղում միաժամանակ հղում է հանդիսանում նրա ցանկացած հավելվածին: Առանց խախտելու 14-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետը և 7-րդ կետը, այդ հավելվածները սահմանափակվում են ցանկերով, ձևերով կամ նկարագրական բնույթի ցանկացած այլ նյութերով, որոնք վերաբերում են գիտական, տեխնիկական, ընթացակարգային կամ վարչարարական հարցերին:

2. Կոնվենցիայի հավելվածներն առաջարկվում և ընդունվում են 15-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով սահմանված կարգով:

3. 2-րդ կետի համաձայն ընդունված հավելվածը Կոնվենցիայի բոլոր Կողմերի համար ուժի մեջ է մտնում ավանդապահի կողմից այդ Կողմերին տվյալ հավելվածի ընդունման մասին ծանուցման պահից վեց ամիս հետո` բացառությամբ այն Կողմերի, որոնք այդ ժամանակահատվածում ավանդապահին գրավոր ծանուցել են իրենց կողմից այդ հավելվածը չընդունվելու մասին: Այդ հավելվածն այն չընդունելու մասին իր ծանուցագիրը չեղյալ հայտարարող Կողմերի համար ուժի մեջ է մտնում ավանդապահի կողմից չեղյալ հայտարարելու մասին ծանուցումն ստանալու պահից իննսուներորդ օրը:

4. Կոնվենցիայի հավելվածներում փոփոխությունները և լրացումները կատարվում են նույն կարգով, որը սահմանված է 2-րդ և 3-րդ կետերով Կոնվենցիայի հավելվածների առաջադրման, ընդունման և ուժի մեջ մտնելու համար:

5. Եթե հավելվածի կամ հավելվածի փոփոխության ընդունումը կապված է Կոնվենցիայում փոփոխություն կատարելու հետ, ապա այդ հավելվածը կամ դրանում առաջարկվող փոփոխությունն ուժի մեջ են մտնում միմիայն Կոնվենցիայում կատարված համապատասխան փոփոխության ուժի մեջ մտնելուց հետո:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։