Հոդված 25
Հոդված 25
Կոնվենցիայից դուրս գալը
1. Տվյալ Կողմի համար սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու պահից երեք տարին անցնելուն պես այդ Կողմը ցանկացած ժամանակ կարող է դուրս գալ սույն Կոնվենցիայից` այդ մասին գրավոր ծանուցում ուղարկելով ավանդապահին:
2. Ցանկացած այդպիսի չեղյալ հայտարարում ուժի մեջ է մտնում դուրս գալու մասին ծանուցումն ավանդապահի ստանալու օրվանից մեկ տարին լրանալուն պես կամ ավելի ուշ, ինչպես կարող է սահմանվել դուրս գալու մասին ծանուցման մեջ:
3. Կոնվենցիայից դուրս եկող ցանկացած Կողմ համարվում է նաև ցանկացած այն արձանագրությունից դուրս եկած, որի Կողմ նա հանդիսանում է: