Հոդված 5
Հոդված 5
Հետազոտություններ և համակարգված դիտարկումներ
4-րդ հոդվածի 1-ին կետի «է» ենթակետով սահմանված իրենց պարտավորությունները կատարելիս Կողմերը`
ա/ անհրաժեշտության դեպքում օժանդակում և ամրապնդում են միջազգային և միջկառավարական այն ծրագրերի և ցանցերի կամ կազմակերպությունների գործունեությունը, որոնց նպատակն է հետազոտությունների նախապատրաստումը, անցկացումը, գնահատումը և ֆինանսավորումը, ինչպես նաև տվյալների հավաքագրումն ու համակարգված դիտարկումների անցկացումը` նկատի առնելով ջանքերի կրկնօրինակման նվազեցման անհրաժեշտությունը,
բ/ աջակցում են, հատկապես զարգացող երկրներում, գիտատեխնիկական հետազոտությունների բնագավառում համակարգված դիտարկումների և ազգային ներուժի ամրապնդմանն ազգային իրավազորության սահմաններից դուրս գտնվող շրջաններից ստացված տվյալների և դրանց վերլուծության և փոխանակման արդյունքների մատչելիության ապահովմանն ուղղված միջազգային և միջկառավարական ջանքերին,
գ/ հաշվի են առնում զարգացող երկրների շահերն ու կարիքները և համագործակցում են «ա» և «բ» ենթակետերում նշված ջանքերին մասնակցելու համար անհրաժեշտ նրանց ազգային ներուժի և կարողությունների ամրապնդման գործում: