Անցնել բովանդակությանը

Հոդված 10

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10

Իրագործման օժանդակ մարմին

1. Սույնով հիմնադրվում է իրագործման օժանդակ մարմին, որն օժանդակություն է ցուցաբերում Կողմերի Համաժողովին սույն Կոնվենցիայի իրագործման արդյունավետության գնահատման և ուսումնասիրման գործում: Սույն մարմինը բաց է բոլոր Կողմերի անդամակցության համար և կազմված է կլիմայի փոփոխության ոլորտում փորձագետներ հանդիսացող` Կառավարությունների ներկայացուցիչներից: Նա պարբերաբար զեկույցներ է ներկայացնում Կողմերի Համաժողովին իր գործունեության բոլոր ասպեկտների վերաբերյալ:

2. Կողմերի Համաժողովի ղեկավարության ներքո սույն մարմինը.

ա/ ուսումնասիրում է սույն Կոնվենցիայի 12-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն տրամադրվող տեղեկատվությունը` կլիմայի փոփոխության ոլորտում գիտական գնահատականների հիման վրա Կողմերի ձեռնարկած միջոցների ընդհանուր միասնական ազդեցության գնահատման նպատակով,

բ/ ուսումնասիրում է սույն Կոնվենցիայի 12-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն տրամադրվող տեղեկատվությունը` սույն Կոնվենցիայի 4-րդ հոդվածի 2-րդ կետի «դ» ենթակետով նախատեսված ուսումնասիրությունների իրականացման գործում Կողմերի Համաժողովին օժանդակություն ցուցաբերելու նպատակով,

գ/ ըստ անհրաժեշտության` օժանդակություն է ցուցաբերում Կողմերի Համաժողովին` վերջինիս որոշումների նախապատրաստման և կատարման գործում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։