Անցնել բովանդակությանը

Հոդված 15

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 15

Կոնվենցիայում փոփոխություններ և լրացումներ կատարելը

1. Ցանկացած Կողմ կարող է առաջարկել սույն Կոնվենցիայում կատարել փոփոխություններ և լրացումներ:

2. Կոնվենցիայում փոփոխությունները և լրացումներն ընդունվում են Կողմերի Համաժողովի հերթական նիստում: Քարտուղարությունը ցանկացած առաջարկվող փոփոխության տեքստ Կողմերին է փոխանցում դրա հաստատման նիստից առնվազն վեց ամիս առաջ: Քարտուղարությունը առաջարկվող փոփոխությունների տեքստերը փոխանցում է նաև Կոնվենցիան ստորագրած Կողմերին և, որպես տեղեկատվություն, ավանդապահին:

3. Կողմերը ձեռնարկում են բոլոր հնարավոր ջանքերը, որպեսզի Կոնվենցիայում ցանկացած առաջարկվող փոփոխություն կամ լրացում ընդունվի փոխադարձ համաձայնությամբ: Եթե փոխադարձ համաձայնության ձեռքբերմանն ուղղված բոլոր ջանքերը սպառվել են, և համաձայնություն ձեռք չի բերվել, ապա, որպես վերջին միջոց, փոփոխությունն ընդունվում է տվյալ նիստին ներկա գտնվող և քվեարկությանը մասնակցող անդամների ձայների երեք քառորդ մեծամասնությամբ: Քարտուղարությունը հայտնում է ընդունված փոփոխության տեքստը ավանդապահին, որն այն փոխանցում է բոլոր Կողմերին` ընդունման համար:

4. Փոփոխությունն ընդունելու մասին փաստաթղթերն ի պահ են հանձնվում ավանդապահին: 3-րդ կետի համաձայն ընդունված փոփոխությունն այն ընդունած Կողմերի համար ուժի մեջ է մտնում ավանդապահի կողմից սույն Կոնվենցիայի Կողմերի առնվազն երեք քառորդի ընդունման մասին փաստաթղթերն ստանալու պահից իննսուներորդ օրը:

5. Ցանկացած այլ Կողմի համար փոփոխությունն ուժի մեջ է մտնում այդ Կողմից նշված փոփոխությունն ընդունվելու մասին փաստաթուղթն ավանդապահին ի պահ հանձնելու պահից իննսուներորդ օրը:

6. Սույն հոդվածի իմաստով` «ներկա գտնվող և քվեարակությանը մասնակցող Կողմեր են» համարվում ներկա գտնվող և «կողմ» կամ «դեմ» քվեարկած Կողմերը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։