Հոդված 17
Հոդված 17
Արձանագրություններ
1. Կողմերի Համաժողովն իր ցանկացած հերթական նիստում կարող է ընդունել սույն Կոնվենցիային կից արձանագրություններ:
2. Քարտուղարությունը ցանկացած այդպիսի արձանագրության տեքստ Կողմերին հաղորդում է նիստի գումարումից առնվազն վեց ամիս առաջ:
3. Ցանկացած այդպիսի արձանագրության ուժի մեջ մտնելու պայմանները սահմանվում են սույն փաստաթղթով:
4. Միայն սույն Կոնվենցիայի Կողմերը կարող են արձանագրության Կողմեր հանդիսանալ:
5. Ցանկացած արձանագրության հետ կապված որոշում կարող են ընդունել են միայն տվյալ արձանագրության Կողմերը: