Անցնել բովանդակությանը

Հոդված 21

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 21

Ժամանակավոր մեխանիզմներ

1. 8-րդ հոդվածում նշված քարտուղարական գործառույթները ժամանակավոր հիմունքներով` մինչև Կողմերի Համաժողովի առաջին նիստի ավարտը, կիրականացվեն Միավորված ազգերի կազմակերպության կողմից` նրա` 1990թ. դեկտեմբերի 21-ի թիվ 45/212 որոշման համաձայն ստեղծված քարտուղարության կողմից:

2. 1-ին կետում նշված ժամանակավոր քարտուղարության ղեկավարը սերտորեն համագործակցում է Կլիմայի փոփոխության հարցերով միջկառավարական խմբի հետ, որպեսզի ապահովի Խմբի կողմից գիտական և տեխնիկական բնույթի օբյեկտիվ խորհրդակցությունների անցկացման կարիքների բավարարումը: Խորհրդակցություններ կարող են անցկացվել նաև այլ համապատասխան գիտական մարմինների հետ:

3. Միավորված ազգերի կազմակերպության` շրջակա միջավայրի հարցերով զարգացման ծրագրի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի Բնապահպանական համաշխարհային հիմնադրամն այն միջազգային մարմինն է, որի վրա ժամանակավորապես դրվում է 11-րդ հոդվածում նշված ֆինանսական մեխանիզմի կառավարումը: Այս առնչությամբ, 11-րդ հոդվածով սահմանված պահանջները կատարելու համար Բնապահպանական համաշխարհային հիմնադրամի կառուցվածքը ենթակա է համապատասխան փոփոխության, իսկ անդամակցության կարգը պետք է կրի ունիվերսալ բնույթ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։