Հոդված 22
Հոդված 22
Վավերացում, ընդունում, հաստատում կամ միացում
1. Սույն Կոնվենցիան ենթակա է վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու պետությունների և տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպությունների կողմից: Այն միանալու համար բացվում է Կոնվենցիայի ստորագրման փակման հաջորդ օրվանից: Վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթղթերն ի պահ են հանձնվում ավանդապահին:
2. Տնտեսական ինտեգրման տարածաշրջանային ցանկացած կազմակերպություն, սույն Կոնվենցիայի անդամ դառնալով այն դեպքում, երբ այդ կազմակերպության անդամ պետություններից ոչ մեկը սույն Կոնվենցիայի Կողմ չի հանդիսանում, ստանձնում է սույն Կոնվենցիայով նախատեսված բոլոր պարտավորությունները: Այն դեպքում, երբ այդպիսի կազմակերպության մեկ կամ ավելի անդամ պետություններ նույնպես հանդիսանում են Կոնվենցիայի Կողմեր, այդ կազմակերպությունը և դրա անդամ պետությունները որոշում են ընդունում Կոնվենցիայով նախատեսված իրենց պարտավորությունների կատարման հետ կապված համապատասխան պարտականությունների վերաբերյալ: Նման դեպքերում ինչպես այդ կազմակերպությունը, այդպես էլ դրա անդամ պետությունները չեն կարող միաժամանակ օգտվել սույն Կոնվենցիայով սահմանված իրավունքներից:
3. Վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին իրենց փաստաթղթերում տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպությունները հայտարարում են սույն Կոնվենցիայով կարգավորվող հարցերի նկատմամբ իրենց իրավասությունների շրջանակի մասին: Այդ կազմակերպությունները ավանդապահին անհապաղ տեղեկացնում են նաև իրենց իրավասությունների շրջանակի ցանկացած փոփոխության մասին: