Անցնել բովանդակությանը

Հոդված 6

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6

Կրթություն, կադրերի պատրաստում և հանրության իրազեկում

4-րդ հոդվածի 11-րդ կետով սահմանված իրենց պարտավորությունները կատարելիս Կողմերը.

ա/ ազգային և, անհրաժեշտության դեպքում, ենթատարածաշրջանային և տարածաշրջանային մակարդակի վրա և իրենց ազգային օրենսդրությանը, նորմերին և կարողություններին համապատասխան, նպաստում և օժանդակում են.

i. կլիմայի փոփոխության և դրա հետևանքների հետ կապված հիմնախնդիրների վերաբերյալ հանրության ուսուցման և իրազեկման ծրագրերի մշակմանն ու իրականացմանը,

ii. կլիմայի փոփոխության և դրա հետևանքների վերաբերյալ տեղեկատվության մատչելիության

ապահովմանը,

iii. կլիմայի փոփոխության և դրա հետևանքների հետ կապված խնդիրներին նվիրված քննարկումներին և արձագանքման համապատասխան միջոցների մշակմանը հանրության մասնակցությանը, և

iv. գիտական, տեխնիկական և ղեկավար կադրերի պատրաստմանը,

բ/ միջազգային մակարդակի վրա, անհրաժեշտության դեպքում` գործող մարմինների միջոցով, համագործակցում և օժանդակում են.

i. հանրության ուսուցման և իրազեկման նպատակով կլիմայի փոփոխության և դրա հետևանքների հետ կապված խնդիրներին նվիրված նյութերի մշակմանն ու փոխանակմանը,

ii. կադրերի պատրաստման ոլորտում ծրագրերի մշակմանն ու իրականացմանը, ներառյալ ազգային հաստատությունների ամրապնդումն ու աշխատակիցների փոխանակումը կամ գործուղումը այս ոլորտում փորձագետներ պատրաստելու նպատակով, հատկապես զարգացող երկրների համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։