Անցնել բովանդակությանը

Հոդված 8

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8

Քարտուղարություն

1. Սույնով հիմնադրվում է քարտուղարություն:

2. Քարտուղարությունն իրականացնում է հետևյալ գործառույթները.

ա/ կազմակերպում է Կողմերի Համաժողովի և Կոնվենցիայի համաձայն ստեղծված իր օժանդակ մարմինների նիստերը և դրանց մատուցում անհրաժեշտ ծառայություններ,

բ/ ապահովում է իրեն ներկայացված զեկույցների բանաքաղումն ու հանձնումը,

գ/ համապատասխան դիմում ստանալու դեպքում աջակցություն է ցուցաբերում Կողմերին, մասնավորապես, զարգացող երկրներ հանդիսացող Կողմերին, սույն Կոնվենցիայի դրույթների համաձայն պահանջվող տեղեկատվության հավաքման և տրամադրման գործում,

դ/ զեկույցներ է պատրաստում իր գործունեության վերաբերյալ և դրանք ներկայացնում Կողմերի Համաժողովին,

ե/ ապահովում է համապատասխան այլ միջազգային մարմինների քարտուղարությունների հետ փոխգործակցության համադրումը,

զ/ Կողմերի Համաժողովի ընդհանուր ղեկավարության ներքո ստեղծում է այնպիսի վարչարարական և պայմանագրային կապեր, որոնք կարող են պահանջվել իր գործառույթների արդյունավետ իրականացման համար,

է/ իրականացնում է սույն Կոնվենցիայով և դրան կից արձանագրություններով նախատեսված այլ քարտուղարային գործառույթներ, ինչպես նաև Կողմերի Համաժողովի կողմից սահմանված այլ գործառույթներ:

3. Կողմերի Համաժողովն իր առաջին նիստում սահմանում է մշտական քարտուղարության կազմը և կազմակերպում է դրա գործունեությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։