Անցնել բովանդակությանը

Հոդված 9

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9

Գիտատեխնիկական խորհրդատվական օժանդակ մարմին

1. Սույնով հիմնադրվում է գիտատեխնիկական խորհրդատվական օժանդակ մարմինը` Կողմերի Համաժողովը և, անհրաժեշտության դեպքում, նրա այլ օժանդակ մարմինները` Կոնվենցիային առնչվող գիտատեխնիկական ասպեկտների վերաբերյալ վերջին տեղեկատվությամբ և խորհրդատվությամբ ապահովելու նպատակով: Սույն մարմնի անդամակցությունը բաց է բոլոր Կողմերի համար, և այն բազմադիսցիպլինար մարմին է: Այն կազմված է գիտության համապատասխան բնագավառներում իրավասու կառավարությունների ներկայացուցիչներից: Այն պարբերաբար զեկույցներ է ներկայացնում Կողմերի Համաժողովին իր գործունեության բոլոր ասպեկտների վերաբերյալ:

2. Կողմերի Համաժողովի ղեկավարության ներքո և հենվելով գործող իրավասու միջազգային մարմինների վրա, սույն մարմինը.

ա/ տալիս է կլիմայի փոփոխությանը և դրա հետևանքներին առնչվող գիտական գիտելիքների գնահատականը,

բ/ տալիս է սույն Կոնվենցիայի իրագործման ընթացքում ձեռնարկվող միջոցների ազդեցության գիտական գնահատականը,

գ/ հատկանշում է նոր, արդյունավետ և ամենաարդիական տեխնոլոգիաները և «նոու-հաու»-ն և առաջարկություններ է ներկայացնում այդպիսի տեխնոլոգիաների փոխանցմանը և/կամ դրանց մշակմանն օժանդակելու ուղիների և միջոցների վերաբերյալ,

դ/ առաջարկություններ է ներկայացնում կլիմայի փոփոխությանն առնչվող հետազոտությունների և մշակումների ոլորտում գիտական ծրագրերի իրականացման և միջազգային համագործակցության ընդլայնման, ինչպես նաև զարգացող երկրներում ազգային ներուժի ստեղծմանն աջակցելու ուղիների և միջոցների վերաբերյալ, և

ե/ տալիս է գիտատեխնիկական և մեթոդաբանական բնույթի այնպիսի հարցերի պատասխանները, որոնցով տվյալ մարմին կարող են դիմել Կողմերի Համաժողովը և դրա օժանդակ մարմինները:

3. Սույն մարմնի գործառույթներն ու լիազորությունների շրջանակները կարող են ավելի մանրամասն սահմանվել Կողմերի Համաժողովի կողմից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։