Հոդված 11
Հոդված 11.
Օրենքի N 3 հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հավելված N 3
«Արտոնագրային վճարների մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի
ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
արտոնագրային վճար վճարող
համարվելու մասին Փաստաթղթի հերթական համարը
________________________
(լրացվում է հարկային մարմնի կողմից)
1. Ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) անունը և ազգանունը
2. Ֆիզիկական անձի անձնագրային տվյալները (սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել)
3. Ֆիզիկական անձի սոցիալական քարտի համարը (առկայության դեպքում)
4. Անհատ ձեռնարկատիրոջ հարկ վճարողի հաշվառման համարը
5. Գտնվելու (բնակության) վայրը
Ցանկանում եմ իրականացնել գործունեության հետևյալ տեսակը (տեսակները) Գործունեու-թյան իրականաց-ման վայրը Գործունեության իրականացման ժամանակահատվածի Արտոնա-գրային վճարի չափը, դրամ
սկիզբը ավարտը
1. Բնակչության պատվերով կատարվող`
1.1. կոշիկի և կաշվե գալանտերեայի և համանման այլ արտադրատեսակների արտադրություն, կոշիկի և կաշվե գալանտերեայի պարագաների արտադրություն, կոշիկի և կաշվե արտադրատեսակների նորոգում
հագուստի արտադրություն և նորոգում
գլխարկների արտադրություն և նորոգում
գորգերի և գորգագործական արտադրատեսակների արտադրություն և նորոգում
փայտյա իրերի պատրաստում, կահույքի և տան կահավորանքի նորոգում
ոչ թանկարժեք զարդերի արտադրություն և նորոգում
համակարգչային տեխնիկայի, հեռուստացույցների, լվացքի մեքենաների, օդորակիչների և այլ կենցաղային տեխնիկայի նորոգում, ծրագրային սպասարկում
հեծանիվների և հաշմանդամների սայլակների արտադրություն, անձնական օգտագործման և կենցաղային այլ արտադրատեսակների նորոգում
տնտեսական և գեղազարդ խեցեգործական արտադրատեսակների արտադրություն
այլ ճենապակե և խեցեգործական արտադրատեսակների արտադրություն
թիթեղագործական գործունեություն
2. Ժամացույցների, ժամանակաչափ սարքերի նորոգում, երաժշտական գործիքների նորոգում
3. Նեղ մասնագիտական գիտելիքների ձեռքբերման այլ դասընթացներ
4. Լեզուների ուսուցման դասընթացներ
5. Բարձրագույն և այլ հաստատություններ ընդունվելու համար նախապատրաստական դասընթացներ
6. Պարեր, երգեցողություն դասավանդողների գործունեություն
7. Կատարողական արվեստի բնագավառում գործունեություն, կատարողական արվեստի բնագավառում օժանդակ գործունեություն
8. Ստեղծագործական գործունեություն
9. Խնջույքավարների գործունեություն
10. Կրթական գործունեություն և արտադպրոցական դաստիարակություն մարմնամարզության և սպորտի բնագավառում
11. Մասնավոր տնային տնտեսություններում ծառայությունների մատուցում (առանց տարբերակման) սեփական սպառման համար
12. Դարբնոցային գործունեություն
13. Զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայությունների մատուցում
Սույնով հայտարարում եմ, որ`
1) նախորդ տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների (բացառությամբ որպես վարձու աշխատող կատարած աշխատանքների), ինչպես նաև վարձավճարների իրացման շրջանառության ընդհանուր գումարը (առանց ԱԱՀ-ի) չի գերազանցել 9,0 մլն դրամը.
2) գործունեության իրականացման համար չեմ օգտագործում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող այլ ֆիզիկական անձանց աշխատանքը.
3) չեմ հանդիսանում համատեղ գործունեության պայմանագրի (բացառությամբ գյուղատնտեսական արտադրանքի արտադրության) կողմ.
4) գործունեությունը (բացառությամբ իր բնույթով պայմանավորված իրականացման մշտական վայր չունեցող գործունեության տեսակների) չի իրականացվում մեկից ավելի վայրերում.
5) դիմում-հայտարարություն ներկայացնելու օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հանդեպ չունեմ 100 հազար և ավելի դրամը գերազանցող ժամկետանց հարկային պարտավորություններ (այդ թվում` հարկային օրենսդրությամբ սահմանված տույժերի և տուգանքների գումարը)
Ֆիզիկական անձ
(անհատ ձեռնարկատեր) ______________________
ստորագրությունը, անունը, ազգանունը
Հայտարարության ներկայացման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը _____ _______________ 20 __թ.»:
(լրացվում է հարկային տեսչության կողմից)