Անցնել բովանդակությանը

Հոդված 4

գործել է մինչև 2018-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 4.

Օրենքի 5-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք տվյալ տարվա որևէ ժամանակահատվածում (եռամսյակ, կիսամյակ, 9 ամիս, տարի)» բառերը փոխարինել «ֆիզիկական անձինք տվյալ տարվա որևէ ժամանակահատվածի (օրացուցային տարվա ընթացքում ընտրված ցանկացած ամիս կամ հաջորդական ամիսների հանրագումար, բայց ոչ ավելի, քան մինչև տվյալ օրացուցային տարվա ավարտը) համար` մինչև գործունեություն իրականացնելը, իսկ գործունեության տվյալ տեսակի համար համապատասխան արտոնագիր ունեցող ֆիզիկական անձինք` մինչև նախկին արտոնագրով նախատեսված ժամանակահատվածից հետո գործունեության տվյալ տեսակը շարունակելը» բառերով.

2) 1-ին մասից հանել «` տվյալ ժամանակահատվածի առաջին ամսվա ընթացքում, իսկ տվյալ տեսակի գործունեությունը նոր սկսող անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք` տվյալ ամսվա ընթացքում» բառերը.

3) 1-ին մասի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ» ենթակետով.

«դ. անհատ ձեռնարկատեր համարվող ֆիզիկական անձի հարկ վճարողի հաշվառման համարը (այսուհետ` ՀՎՀՀ).».

4) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Արտոնագրային վճար վճարող համարվելու համար դիմում-հայտարարություն ներկայացնելու ամսաթիվը ներառող ամիսն ընդունվում է որպես ամբողջական ամիս` անկախ դիմում-հայտարարությունը ներկայացնելու ամսաթվից:».

5) ուժը կորցրած ճանաչել 2-րդ մասը.

6) 5-րդ մասի «հավելված N 6-ում» և «հավելված N 6-ով» բառերը փոխարինել համապատասխանաբար` «հավելված N 5-ում» և «հավելված N 5-ով» բառերով.

7) 6-րդ և 7-րդ մասերից հանել «(եռամսյակ, կիսամյակ, 9 ամիս, տարի)» բառերը, իսկ 7-րդ մասից` նաև «(եռամսյակային, կիսամյակային, 9 ամսվա, տարեկան) բառերը»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։