Հոդված 13
Հոդված 13.
Օրենքի N 7 հավելվածում`
1) ուժը կորցրած ճանաչել 1-ին կետի 2-րդ ենթակետը, 2-րդ կետի 2-րդ ենթակետը.
2) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-13-րդ ենթակետերով.
«8) սեղանի թենիս խաղի կազմակերպումը.
9) մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առևտրի կազմակերպման գործունեությունը.
10) մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի կազմակերպման գործունեությունը (բացառությամբ շահումով խաղերի և խաղատների գործունեության).
11) ատամնաբուժական գործունեությունը.
12) ատամնատեխնիկական գործունեությունը.
13) անշարժ գույքի առքուվաճառքի կամ վարձակալության միջնորդային գործունեությունը:».
3) 2-րդ կետում`
ա. 5-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկում են համարվում ավտոմեքենաների մեխանիկական և էլեկտրական սարքավորանքի, թափքի, ներարկման համակարգի, շարժիչի տեխնիկական սպասարկումը և նորոգումը, ավտոմեքենաների լվացումը, փայլեցումը, ներկումը կամ ներկերի փոշեցրումը, լուսամուտների և հողմապակիների, նստատեղերի նորոգումը, դողերի և օդախցիկների նորոգումը, տեղադրումը, փոխարինումը, հակաքայքայիչ մշակումը, ավտոմեքենաների մասերի և պարագաների տեղադրումը, եթե դա արտադրական գործընթացի փուլ չէ:»,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-12-րդ ենթակետերով.
«7) սեղանի թենիս խաղի կազմակերպման գործունեություն է համարվում ժամանցի անցկացման համար սեղանի թենիս խաղի կազմակերպման գործունեությունը.
8) մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առևտրի կազմակերպման գործունեություն է համարվում մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով պատրաստի սննդի (սուրճի, գազավորված ըմպելիքների և այլն) առևտուրը.
9) մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի կազմակերպման գործունեություն է համարվում զվարճությունների, հանգստի կազմակերպման և այլ վայրերում մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի կազմակերպման գործունեությունը.
10) ատամնաբուժական գործունեություն է համարվում ատամնաբուժական պոլիկլինիկաների, կենտրոնների կամ կաբինետների կողմից իրականացվող թերապևտիկ, վիրաբուժական, օրթոպեդիկ, ռենտգենաբանական բժշկական օգնության և սպասարկման գործունեությունը.
11) ատամնատեխնիկական գործունեություն է համարվում ատամնատեխնիկական պարագաների պատրաստումը.
12) անշարժ գույքի առքուվաճառքի կամ վարձակալության միջնորդային գործունեություն է համարվում անշարժ գույքի առքուվաճառքի և (կամ) վարձակալության հանձնման միջնորդական գործունեությունը:»: