Հոդված 14
Հոդված 14.
Օրենքի N 8 հավելվածում`
1) ուժը կորցրած ճանաչել 2-րդ կետը, 4-րդ կետի 3-րդ ենթակետը, 13-րդ կետի 2-րդ ենթակետը, 19-րդ կետը.
2) 4-րդ կետում`
ա. լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին ենթակետով.
«1.1) հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունը, եթե այդ գործունեությունը կազմակերպվում է 600մ.2 գերազանցող սպասարկման սրահի մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտում.»,
բ. 2-րդ ենթակետի «և 7-րդ ենթակետերով» բառերը փոխարինել «, 7-րդ և 8-րդ ենթակետերով» բառերով.
3) 5-րդ կետում`
ա. առաջին պարբերությունը «մինչև գործունեություն իրականացնելը» բառերից հետո լրացնել «, իսկ գործունեության տվյալ տեսակի համար համապատասխան արտոնագիր ունեցող անձինք` մինչև նախկին արտոնագրով նախատեսված ժամանակահատվածից հետո գործունեության տվյալ տեսակը շարունակելը» բառերով, իսկ նույն պարբերության «(տարվա ընթացքում ընտրված ցանկացած ամիս կամ հաջորդական ամիսների հանրագումար, բայց ոչ ավելի, քան տասներկուամսյա ժամանակահատվածը)» բառերը փոխարինել «(օրացուցային տարվա ընթացքում ընտրված ցանկացած ամիս կամ հաջորդական ամիսների հանրագումար, բայց ոչ ավելի, քան մինչև տվյալ օրացուցային տարվա ավարտը)» բառերով,
բ. երրորդ պարբերության «բացառապես հանդիսությունների, արարողությունների կամ համանման այլ միջոցառումների համար նախատեսված` Երևան քաղաքում և մարզկենտրոններում 300 մ.2 և ավելի, այլ քաղաքներում և այլ վայրերում 200 մ.2 և ավելի, սահմանամերձ գյուղերում 100 մ.2 և ավելի մակերես ունեցող սրահներում,» բառերը փոխարինել «հանդիսությունների, արարողությունների կամ համանման այլ միջոցառումների կազմակերպման համար նախատեսված` 100 մ.2 և ավելի մակերես ունեցող սրահում, և հանրային սննդի գործունեության իրականացման տվյալ վայրի սրահների ընդհանուր մակերեսը չի գերազանցում 600 մ.2-ը, հանդիսությունների, արարողությունների կամ համանման այլ միջոցառումների կազմակերպման համար նախատեսված» բառերով.
4) 8-րդ կետի «դիմում» բառը փոխարինել «հայտարարություն» բառով.
5) 9-րդ կետի աղյուսակում`
ա. հանել հյուրանոցային տնտեսության օբյեկտների գործունեությանը վերաբերող տողը,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.
«սեղանի թենիս խաղի կազմակերպումը խաղասե-ղան 10000 7000 6000 5000 1000
մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առևտրի կազմակերպումը ավտոմատ 5000 4000 3000 2000 1000
մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի կազմակերպումը ավտոմատ 5000 4000 3000 2000 1000
ատամնաբուժա-կան գործունեություն բազկաթոռ, մինչև երեքը ներառյալ յուրաքան-չյուր բազկաթոռի համար 80000 յուրաքան-չյուր բազկաթոռի համար 57000 յուրաքան-չյուր բազկաթոռի համար 57000 յուրաքան-չյուր բազկաթոռի համար 28500 յուրաքան-չյուր բազկաթոռի համար 14000
բազկաթոռ, երեքը գերազանցող 240000 գումարած երեք բազկաթոռը գերազանցող յուրաքան-չյուր բազկաթոռի համար 48000 171000 գումարած երեք բազկաթոռը գերազանցող յուրաքան-չյուր բազկաթոռի համար 34000 171000 գումարած երեք բազկաթոռը գերազանցող յուրաքան-չյուր բազկաթոռի համար 34000 85500 գումարած երեք բազկաթոռը գերազանցող յուրաքան-չյուր բազկաթոռի համար 17000 42000 գումարած երեք բազկաթոռը գերազանցող յուրաքան-չյուր բազկաթոռի համար 8400
ատամնատեխնի-կական գործունեություն աշխատա-տեղ, մինչև երեքը ներառյալ յուրաքան-չյուր աշխատա-տեղի համար 80000 յուրաքան-չյուր աշխատա-տեղի համար 57000 յուրաքան-չյուր աշխատա-տեղի համար 57000 յուրաքան-չյուր աշխատա-տեղի համար 28500 յուրաքան-չյուր աշխատա-տեղի համար 14000
աշխատա-տեղ, երեքը գերազան-ցող 240000 գումարած երեք աշխատա-տեղը գերազանցող յուրաքան-չյուր աշխատա-տեղի համար 48000 171000 գումարած երեք աշխատա-տեղը գերազանցող յուրաքան-չյուր աշխատա-տեղի համար 34000 171000 գումարած երեք աշխատա-տեղը գերազանցող յուրաքան-չյուր աշխատա-տեղի համար 34000 85500 գումարած երեք աշխատա-տեղը գերազանցող յուրաքան-չյուր աշխատա-տեղի համար 17000 42000 գումարած երեք աշխատա-տեղը գերազանցող յուրաքան-չյուր աշխատա-տեղի համար 8400
անշարժ գույքի առքուվաճառքի կամ վարձակալության միջնորդային գործունեություն աշխատող-ների թիվ 60000 50000 45000 40000 10000».
6) 10-րդ կետի «հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության» բառերը փոխարինել «հանրային սննդի ոլորտում իրականացվող ատամնաբուժական և ատամնատեխնիկական գործունեության տեսակների» բառերով.
7) 11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Միևնույն ժամանակահատվածում տարբեր բնակավայրերում անշարժ գույքի առքուվաճառքի կամ վարձակալության միջնորդային գործունեություն իրականացնելու դեպքում կիրառվում է տվյալ բնակավայրի համար սույն հավելվածի 9-րդ կետով սահմանված արտոնագրային վճարի դրույքաչափերից առավելագույնը։ Անշարժ գույքի առքուվաճառքի կամ վարձակալության միջնորդային գործունեություն իրականացնելու վայր է համարվում այն գրասենյակի գտնվելու վայրը, որտեղ կնքվում են անշարժ գույքի առքուվաճառքի կամ վարձակալության միջնորդային գործունեությանը վերաբերող պայմանագրեր:».
8) 12-րդ կետի`
ա. առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Սույն հավելվածի 5-րդ կետով նշված մեկ ամսից ավելի որևէ ժամանակահատվածի համար գործունեության յուրաքանչյուր տեսակի մասով արտոնագրային վճարի չափը սահմանվում է տվյալ ժամանակահատվածում ներառված ամիսների համար սույն հավելվածով սահմանված կարգով հաշվարկված արտոնագրային վճարի ամսական չափերի հանրագումարի չափով:»,
բ. երկրորդ պարբերության «բացառապես հանդիսությունների, արարողությունների կամ համանման այլ միջոցառումների կազմակերպման համար նախատեսված` Երևան քաղաքում և մարզկենտրոններում 300 մ.2 և ավելի, այլ քաղաքներում և այլ վայրերում 200 մ.2 և ավելի, սահմանամերձ գյուղերում 100 մ.2 և ավելի մակերես ունեցող» բառերը փոխարինել «սույն հավելվածի 5-րդ կետի երրորդ պարբերությամբ նախատեսված» բառերով, իսկ «և գործունեության տվյալ տեսակի համար տվյալ արտոնագրում նշված օրերի քանակի» բառերը` «, գործունեության տվյալ տեսակի համար տվյալ արտոնագրում նշված օրերի քանակի, իսկ տվյալ գործունեությունը Երևան քաղաքում իրականացնելու պարագայում` նաև սույն հավելվածի 14-րդ կետի 1.2-րդ կետով սահմանված գործակցի» բառերով.
9) 13-րդ կետի 1-ին և 6-րդ ենթակետերը լրացնել «` արտահայտված քառակուսի մետրով» բառերով.
10) 13-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-13-րդ ենթակետերով.
«7) բիլիարդ խաղի կազմակերպման գործունեության համար` խաղասեղանների քանակը.
8) սեղանի թենիս խաղի կազմակերպման գործունեության համար` խաղասեղանների քանակը.
9) մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առևտրի կազմակերպման գործունեության համար` մետաղադրամով շահագործվող ավտոմատների քանակը.
10) մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի կազմակերպման գործունեության համար` խաղային ավտոմատների քանակը.
11) ատամնաբուժական գործունեության համար` ատամնաբուժական ծառայությունների մատուցման համար նախատեսված բազկաթոռների թիվը.
12) ատամնատեխնիկական գործունեության համար` ատամնատեխնիկական ծառայությունների մատուցման աշխատատեղերի թիվը.
13) անշարժ գույքի առուվաճառքի կամ վարձակալության միջնորդային գործունեության համար` աշխատողների թիվը։».
11) 14-րդ կետում`
ա. լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին և 1.2-րդ ենթակետերով.
«1.1) ապրիլ, մայիս, հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին բացօթյա վայրերի միջոցով կազմակերպվող հանրային սննդի գործունեության համար` 0.8.
1.2) Երևան քաղաքում սույն հավելվածի 5-րդ կետի երրորդ պարբերությամբ նախատեսված սրահներում հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու համար` 3.0.»,
բ. 2-րդ ենթակետի «3,0» թիվը փոխարինել «5.0» թվով,
գ. 3-րդ ենթակետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) Երևան քաղաքում վարսավիրական ծառայությունների մատուցման, ինչպես նաև հանրային սննդի օբյեկտների (բացառությամբ մինչև 50 մ.2 սպասարկման սրահի մակերես ունեցող օբյեկտների), ավտոտեխսպասարկման կայանների (կետերի), ավտոկանգառների, բիլիարդ խաղի, սեղանի թենիս խաղի, մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի, մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առևտրի գործունեության կազմակերպման համար`
առաջին և երկրորդ գոտիների համար` 1.4,
մյուս գոտիների համար` 1.05:»,
դ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին ենթակետով.
«3.1) Երևան քաղաքում ատամնաբուժական, ատամնատեխնիկական գործունեության իրականացման համար`
առաջին և երկրորդ գոտիների համար` 1.0,
մյուս գոտիների համար` 0.75:
Երևան քաղաքի բաշխումը` ըստ տարածքային գոտիների, սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:».
12) լրացնել հետևյալ բովանդակությամբ 20-րդ կետով.
«20. Արտոնագրային վճարով հարկվող գործունեության տեսակների մասով շահութահարկի կանխավճարներ չեն կատարվում:»: