Հոդված 8
Հոդված 8.
Օրենքի 9-րդ հոդվածում`
1) 4-րդ և 5-րդ մասերում «N 1 և N 2 հավելվածներում» բառերը փոխարինել «N 1 հավելվածում» բառով.
2) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Սույն օրենքի անբաժանելի մաս համարվող N 7 հավելվածում նշված գործունեության տեսակների մասով գործունեության իրականացման յուրաքանչյուր վայրի արտոնագրում նշված արտոնագրային վճարի ելակետային տվյալի մեծությունը հարկային մարմնի կողմից արձանագրված ելակետային տվյալի մեծությունից պակաս լինելու և (կամ) օրենքի անբաժանելի մաս համարվող N 8 հավելվածի 14-րդ կետով սահմանված համապատասխան գործակիցներից ցածր գործակիցներ կիրառելու դեպքերում արտոնագրային վճար վճարողից գանձվում են տվյալ ժամանակահատվածի համար պակաս վճարված արտոնագրային վճարը և տուգանք՝ պակաս վճարված արտոնագրային վճարի 50 տոկոսի չափով։ Հարկային մարմնի կողմից խախտումն արձանագրվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, նույն գործունեության տեսակի գծով նույն խախտումը թույլ տալու դեպքերում արտոնագրային վճար վճարողից գանձվում են տվյալ ժամանակահատվածի համար պակաս վճարված արտոնագրային վճարը և տուգանք՝ պակաս վճարված արտոնագրային վճարի գումարի չափով։ Սույն մասով սահմանված պատասխանատվությունը կիրառվում է այն բոլոր ժամանակահատվածների համար, որին վերաբերող արտոնագրերում նշված ելակետային տվյալը և (կամ) գործակիցը պակաս է հարկային մարմնի կողմից արձանագրված` համապատասխան ժամանակահատվածի համար օրենքին համապատասխան որոշվող ելակետային տվյալի մեծությունից և (կամ) գործակցից: Սույն մասով սահմանված պատասխանատվության կիրառման համար խախտումը կատարելու ժամանակահատվածի որոշման անհնարինության դեպքում տվյալ ժամանակահատվածն ընդունվում է ոչ պակաս, քան երեք ամիսը:».
3) 7-րդ մասի`
ա. առաջին պարբերությունը «ժամանակահատվածի» բառից հետո լրացնել «(բայց ոչ պակաս երեք ամսվա)» բառերով,
բ. երկրորդ պարբերությունից հանել «բացառապես» բառը, իսկ նույն պարբերության «արտոնագրում չնշված յուրաքանչյուր օրվա համար» բառերը փոխարինել «արտոնագրում չնշված` գործունեության իրականացման յուրաքանչյուր օրվա համար» բառերով.
4) 8-րդ մասի «հաշվարկված տուգանքները» բառերը փոխարինել «հաշվարկված արտոնագրային վճարները և տուգանքները» բառերով.
5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ մասով.
«9. Սույն օրենքի N 7 հավելվածում նշված գործունեության տեսակով (տեսակներով) զբաղվելու դեպքում արտոնագրային վճարը սույն օրենքի N 8 հավելվածով սահմանված ժամկետում չվճարելու դեպքում կիրառվում է «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածով սահմանված պատասխանատվությունը` գործունեության իրականացման ժամանակահատվածի առաջին օրվանից սկսած:»: