Հոդված 17
Հոդված 17.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից: Եթե հանրային սննդի գործունեության համար արտոնագիրը տրամադրվել է մինչև 2013 թվականի հունվարի 1-ը, և այդ արտոնագիրը վերաբերում է 2013 թվականի որևէ ժամանակահատվածի, ապա 2013 թվականի հունվարի 1-ից Օրենքի N 8 հավելվածի 14-րդ կետի 1.2-րդ և 2-րդ ենթակետերով սահմանված գործակիցների կիրառման արդյունքում լրացուցիչ վճարման ենթակա արտոնագրային վճարը վճարվում է մինչև 2013 թվականի հունվարի 31-ը ներառյալ:
Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Օրենքի N 1 հավելվածով սահմանված գործունեության տեսակներ իրականացնող ֆիզիկական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը արտոնագրային վճար վճարող համարվելու մասին դիմում-հայտարարությունները առաջին անգամ կարող են ներկայացնել 2013 թվականի հունվար ամսվա ընթացքում:
Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Օրենքի N 7 հավելվածի 1-ին կետի 8-13-րդ ենթակետերով սահմանված գործունեության տեսակներ իրականացնողները արտոնագրային վճար վճարող համարվելու մասին հայտարարությունները առաջին անգամ պետք է ներկայացնեն 2013 թվականի հունվար ամսվա ընթացքում` Օրենքի N 8 հավելվածի 16-րդ կետին համապատասխան վճարելով արտոնագրային վճարը:
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ս. Սարգսյան
2012 թ. դեկտեմբերի 28
Երևան
ՀՕ-243-Ն