Հոդված 5
Հոդված 5.
Օրենքի 6-րդ հոդվածում`
1) 1-ին մասի «հավելված N 1-ում և N 2-ում» բառերը փոխարինել «հավելված N 1-ում» բառերով.
2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Գործունեության յուրաքանչյուր տեսակի մասով արտոնագրային վճարի ամսական չափը հաշվարկվում է սույն օրենքի անբաժանելի մաս համարվող հավելված N 1-ով սահմանված արտոնագրային վճարի ամսական չափի և սույն հոդվածի 2.1-ին մասով սահմանված գործակցի արտադրյալով` դրամական արտահայտությամբ։».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.
«2.1. Արտոնագրային վճարի մեկ ամսվա չափի հաշվարկման համար սահմանվում է 1,0 գործակից: Մեկ ամսից ավելի ժամանակահատվածի համար արտոնագրային վճարի չափը հաշվարկելիս երկրորդ և հետագա ամիսների համար գործակիցը որոշվում է` նախորդ ամսվա համար որոշված գործակիցը նվազեցնելով 0,02 թվով:».
4) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Գործունեության յուրաքանչյուր տեսակի մասով մեկ ամսից ավելի որևէ ժամանակահատվածի համար արտոնագրային վճարի չափը հաշվարկվում է տվյալ ժամանակահատվածում ներառված յուրաքանչյուր ամսվա համար սույն հոդվածի 2-րդ մասին համապատասխան որոշվող արտոնագրային վճարի ամսական չափերի հանրագումարով:».
5) ուժը կորցրած ճանաչել 3.1-ին մասը.
6) 5-րդ մասից հանել «և պարտադիր սոցիալական ապահովության վճարները» բառերը.
7) 6-րդ մասի «եկամտահարկի» բառը փոխարինել «եկամտային հարկի» բառերով: