Անցնել բովանդակությանը

Հոդված 9

գործել է մինչև 2018-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 9.

Օրենքի N 1 հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հավելված N 1

«Արտոնագրային վճարների մասին»

Հայաստանի Հանրապետության օրենքի

Ց Ա Ն Կ

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐ ՎՃԱՐՈՂ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԵՎ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԱՄՍԱԿԱՆ ՉԱՓԵՐԻ

NN Գործունեության տեսակները Արտոնագրային վճարի ամսական չափը` ըստ բնակավայրերի (դրամ)

քաղաք Երևան մարզկենտ-րոններ այլ քաղաք-ներ սահմանա-

մերձ գյուղեր այլ վայրեր

1. Բնակչության պատվերով կատարվող` 6500 2500 2000 300 1000

1.1 կոշիկի և կաշվե գալանտերեայի և համանման այլ արտադրատեսակների արտադրություն, կոշիկի և կաշվե գալանտերեայի պարագաների արտադրություն, կոշիկի և կաշվե արտադրատեսակների նորոգում

1.2 հագուստի արտադրություն և նորոգում

1.3 գլխարկների արտադրություն և նորոգում

1.4 գորգերի և գորգագործական արտադրատեսակների արտադրություն և նորոգում

1.5 փայտյա իրերի պատրաստում, կահույքի և տան կահավորանքի նորոգում

1.6 ոչ թանկարժեք զարդերի արտադրություն և նորոգում

1.7 համակարգչային տեխնիկայի, հեռուստացույցների, լվացքի մեքենաների, օդորակիչների և այլ կենցաղային տեխնիկայի նորոգում, ծրագրային սպասարկում

1.8 հեծանիվների և հաշմանդամների սայլակների արտադրություն, անձնական օգտագործման և կենցաղային այլ արտադրատեսակների նորոգում

1.9 տնտեսական և գեղազարդ խեցեգործական արտադրատեսակների արտադրություն

1.10 այլ ճենապակե և խեցեգործական արտադրատեսակների արտադրություն

1.11 թիթեղագործական գործունեություն

2. Ժամացույցների, ժամանակաչափ սարքերի նորոգում, երաժշտական գործիքների նորոգում 6500 2500 2000 300 1000

3. Նեղ մասնագիտական գիտելիքների ձեռքբերման այլ դասընթացներ 6500 2500 2000 300 1000

4. Լեզուների ուսուցման դասընթացներ 10000 4000 3000 400 1500

5. Բարձրագույն և այլ հաստատություններ ընդունվելու համար նախապատրաստական դասընթացներ 15000 5000 4000 600 2000

6. Պարեր, երգեցողություն դասավանդողների գործունեություն 6500 2500 2000 300 1000

7. Կատարողական արվեստի բնագավառում գործունեություն, կատարողական արվեստի բնագավառում օժանդակ գործունեություն 6500 2500 2000 300 1000

8. Ստեղծագործական գործունեություն 6500 2500 2000 300 1000

9. Խնջույքավարների գործունեություն 15000 5000 4000 600 2000

10. Կրթական գործունեություն և արտադպրոցական դաստիարակություն մարմնամարզության և սպորտի բնագավառում 6500 2500 2000 300 1000

11. Մասնավոր տնային տնտեսություններում ծառայությունների մատուցում (առանց տարբերակման) սեփական սպառման համար 6500 2500 2000 300 1000

12. Դարբնոցային գործունեություն 6500 2500 2000 300 1000

13. Զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայությունների մատուցում* 15000 10000 10000 5000 5000

* Զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայությունների մատուցման մասով արտոնագրային վճարի հաշվարկման համար հիմք է ընդունվում զբոսաշրջային տան սենյակների քանակը։»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։