Հոդված 14
Հոդված 14.
Օրենքի 25-րդ հոդվածում`
1) առաջին պարբերության «բյուջե չմուծված կամ պակաս մուծված» բառերը փոխարինել «պակաս հաշվարկված» բառերով.
2) երկրորդ պարբերության առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Հարկային մարմինների կողմից հարկ վճարողների (հարկային գործակալների) մոտ իրականացվող ստուգումների կամ դրանց կասեցման ընթացքում կամ ստուգումների ավարտից հետո ստուգվող (ստուգված) ժամանակաշրջանին վերաբերող հարկային հաշվարկներ (այդ թվում` ճշտված) չեն կարող ներկայացվել:», և պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով` «Հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարի մեծության արձանագրման նպատակով իրականացվող ուսումնասիրության կամ դրա կասեցման ընթացքում կամ ուսումնասիրությունից հետո ուսումնասիրվող (ուսումնասիրված) ժամանակաշրջանին վերաբերող ավելացված արժեքի հարկի հաշվարկներ (այդ թվում` ճշտված) չեն կարող ներկայացվել:»: