Անցնել բովանդակությանը

Հոդված 26

գործել է մինչև 2018-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 26.

Օրենքի N 4 հավելվածում`

1) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով` «Սույն կարգով սահմանված առաքվող կամ տեղափոխվող ապրանքների գրանցման (հաշվառման) գրքեր վարելու վերաբերյալ դրույթները չեն տարածվում «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված շրջանառության հարկ վճարող հանդիսացող անձանց վրա:».

2) 2-րդ կետի՝

ա. առաջին պարբերությունը «նույն հասցեում» բառից հետո լրացնել «գտնվող կամ» բառերով,

բ. երրորդ պարբերությունը «իր առաքման վայրերից կամ կետերից» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև մաքսատնից (մաքսակետից)» բառերով,

գ. չորրորդ պարբերությունը «գործակալության պայմանագրերով» բառերից հետո լրացնել «կամ վերամշակման» բառերով, իսկ «հետ վերադարձվող» բառերից հետո` «կամ վերամշակման ընդունված ապրանքանյութական արժեքների վերամշակման արդյունքում վերադարձվող» բառերով.

3) 4-րդ կետի 6-րդ ենթակետը «ապրանքների» բառից հետո լրացնել «քանակը և» բառերով.

4) 7-րդ կետը «վայրի» բառից հետո լրացնել «(կետի)» բառով, իսկ «վայրում» բառից հետո՝ «(կետում)» բառով.

5) 13-րդ կետի 4-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն հավելվածի իմաստով վերանորոգման և համանման աշխատանքները ներառում են նաև հարկ վճարողի կողմից իրեն պատկանող կամ իր կողմից օգտագործվող էլեկտրամատակարարման, կապի, հեռահաղորդակցության, ջրամատակարարման, գազամատակարարման, ջեռուցման և նմանատիպ այլ համակարգերի շահագործումն ու պահպանումը:».

6) 13-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-10-րդ ենթակետերով`

«8) մաքսատնից (մաքսակետից) ապրանքի առաքումը.

9) արտադրության և սպառման թափոնների տեղափոխումը.

10) 2014 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած էլեկտրոնային եղանակով դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերով առաքումը և տեղափոխումը:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։