Անցնել բովանդակությանը

Հոդված 18

գործել է մինչև 2018-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 18.

Օրենքի 28-րդ հոդվածում`

1) երկրորդ պարբերության «կրկնական» բառը փոխարինել «երկրորդ» բառով, իսկ «երրորդ» բառից հետո լրացնել «և ավելի» բառերով.

2) երրորդ պարբերությունը «Սույն հոդվածի կիրառման իմաստով» բառերից հետո լրացնել «օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման ընթացքում կատարված» բառերով.

3) երրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով`

«Սույն հոդվածով նախատեսված խախտումներ հայտնաբերելու նպատակով իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառման ընթացքում հարկ վճարողի պաշտոնատար անձի պահանջով նրան ներկայացվում է օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու մասին որոշման քաղվածքը:

Սույն հոդվածով նախատեսված խախտումներ հայտնաբերելու դեպքում վերադաս հարկային մարմնի ղեկավարի կամ նրա կողմից լիազորած պաշտոնատար անձի որոշմամբ մինչև տուգանքի գումարի վճարումը անփաստաթուղթ ապրանքների կամ չգրանցված ուղեկցող փաստաթղթով ապրանքների վրա դրվում է արգելանք: Սույն պարբերությամբ նշված դեպքերում օպերատիվ հետախուզական միջոցառման արդյունքում կազմված արձանագրությունը հիմք է հանդիսանում խախտման հայտնաբերման պահին անփաստաթուղթ ապրանքների կամ չգրանցված ուղեկցող փաստաթղթով ապրանքների նկատմամբ արգելանք կիրառելու համար՝ ապահովելով մինչև խախտման հայտնաբերման օրվա ավարտը արգելադրման մասին որոշման կայացումը և պատշաճ ձևով (առձեռն կամ փոստով) հանձնումը հարկ վճարողին: Ապրանքի արգելադրման մասին որոշման մեջ նշվում են որոշումն ընդունելու ամիսը, ամսաթիվը, վայրը, որոշումն ընդունած անձի պաշտոնը, անունը, ազգանունը, քննվող հարցը, ընդունված որոշման հիմքերը: Հարկ վճարողը զգուշացվում է արգելադրված ապրանքը կամ դրա առանձին բաղադրամասերը վատնելու, օտարելու, թաքցնելու կամ ապօրինաբար մեկ ուրիշին հանձնելու դեպքում քրեական պատասխանատվության ենթարկվելու մասին:

Արգելադրումն իրականացվում է ապրանքների տնօրինման, տիրապետման կամ օգտագործման իրավունքի սահմանափակման միջոցով: Արգելանքը դրվում է հարկ վճարողի անփաստաթուղթ ապրանքների կամ չգրանցված ուղեկցող փաստաթղթով ապրանքների վրա` անկախ այն հանգամանքից, թե ում մոտ է այն գտնվում: Արգելանքը չի կարող կիրառվել այն գույքի նկատմամբ, որի վրա օրենքով բռնագանձում չի կարող տարածվել կամ որի պահպանման ժամկետը արգելադրման պահին պակաս է երեք ամսից:

Արգելանքն իրականացնող պաշտոնատար անձն արգելանքի տակ դրված ապրանքն ի պահ է հանձնում հարկ վճարողին` ստացականով, իսկ եթե հարկ վճարողը փորձում է արգելադրված գույքը կամ դրա առանձին բաղադրամասերը վատնել, թաքցնել, ապօրինաբար մեկ ուրիշին հանձնել, փչացնել կամ ոչնչացնել, ապա ապրանքի պահատվությունը հանձնվում է նման գործունեություն իրականացնող մասնագիտացված կազմակերպությանը` պահատվության պայմանագրի հիման վրա: Պահատվության հետ կապված ծախսերը կատարում է հարկ վճարողը:

Սույն հոդվածով նախատեսված արգելադրման մասին որոշումն ուժը կորցրած է ճանաչվում արգելադրման համար հիմք հանդիսացած խախտման համար սույն հոդվածով սահմանված տուգանքի գումարն ամբողջությամբ վճարելու պահից:».

4) հինգերորդ պարբերությունը «վաճառքի (իրացման) միջին» բառերից հետո լրացնել «կշռված» բառով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։