Հոդված 17
Հոդված 17.
Օրենքի 27-րդ հոդվածի երկրորդ պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով. «Սույն հոդվածի կիրառման առումով խախտման օր է համարվում մինչև հարկատեսակի հաշվարկը (հայտարարագիրը) հարկային մարմին ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետը խախտում ներառող հաշվարկները (հայտարարագրերը) հարկային մարմին փաստացի ներկայացնելու օրը, իսկ օրենքով սահմանված ժամկետից հետո խախտում ներառող հաշվարկների (հայտարարագրերի) համար` օրենքով դրանց ներկայացման համար սահմանված ժամկետի վերջին օրը (անկախ հետագայում ճշտված հաշվարկներ (հայտարարագրեր) ներկայացնելուց):»: