Հոդված 25
Հոդված 25.
Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 47-րդ հոդվածով`
«Հոդված 47.
Սնանկ ճանաչված իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից պետությանը պատճառված վնասը ներառում է հարկերի (այդ թվում` թաքցված կամ պակաս ցույց տրված հարկվող օբյեկտի համար նախատեսված), ինչպես նաև հարկային օրենսդրությունը և հարկային հարաբերությունները կարգավորող այլ իրավական ակտերը խախտելու համար հաշվարկված` հարկային օրենսդրությամբ սահմանված տույժերի և տուգանքների գումարները, իսկ առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա համարվող գործունեության իրականացման դեպքում` նաև լիցենզավորման համար օրենքով սահմանված պետական տուրքի գումարը:»: