Հոդված 27
Հոդված 27.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ 2-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հուլիսի 1-ից:
Սույն օրենքի 2-րդ հոդվածն ուժի մեջ մտնելու պահին իրականացվող համատեղ գործունեության մասով Օրենքի 6.1-ին հոդվածի դրույթների կիրառման նպատակով սույն օրենքի 2-րդ հոդվածն ուժի մեջ մտնելուց հետո` եռամսյա ժամկետում, համատեղ գործունեության մասով հարկերի հաշվարկման և վճարման պարտավորություն կրող անձը պարտավոր է իր գտնվելու վայրի հարկային մարմին ներկայացնել հարկային մարմնի սահմանած ձևով հայտարարություն (համատեղ գործունեության մյուս մասնակիցների համաձայնության վերաբերյալ նշումներով)՝ համատեղ գործունեության մասով հարկերը հաշվարկելու և վճարելու պարտավորությունները ստանձնելու մասին:
«Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան պարտապանի գործունեության կասեցման պահից վերջինիս անունից կառավարչի կողմից հարկային մարմին ներկայացված` հարկային և այլ պարտադիր վճարների գծով սնանկության վարույթի ընթացքում լրացուցիչ առաջացած պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվության հիման վրա պարտապանի հարկային պարտավորությունների հաշվարկման դրույթները տարածվում են նաև մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը ներկայացված տեղեկատվության վրա:
Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Օրենքի 16-րդ հոդվածով նախատեսված չկատարված հարկային պարտավորություններն անհուսալի համարվելու համար հարկային պարտավորությունների սահմանաչափը տարածվում է նաև «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-13-Ն օրենքն ուժի մեջ մտնելուց մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը պարտավորությունների բռնագանձման ավարտված կատարողական վարույթների վրա:
Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Օրենքի 24-րդ հոդվածի դրույթները կիրառվում են հարկ վճարողների (հարկային գործակալների) կողմից հարկային մարմին սույն օրենքն ուժի մեջ մտնելուն հաջորդող հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացման ենթակա հաշվարկների (հայտարարագրերի, հաշվետվությունների) մասով, իսկ մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը ներկայացման ենթակա հաշվարկների (հայտարարագրերի, հաշվետվությունների) մասով կիրառվում են մինչև սույն օրենքն ուժի մտնելը Օրենքի 24-րդ հոդվածով սահմանված դրույթները:
Սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին կետի դրույթները կիրառվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հայտնաբերված խախտումների մասով:
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ս. Սարգսյան
2012 թ. դեկտեմբերի 28
Երևան
ՀՕ-237-Ն