Հոդված 7
Հոդված 7.
Օրենքի 16-րդ հոդվածում`
1) երրորդ պարբերության «բ» կետի «500.000» թիվը փոխարինել «մեկ միլիոն» բառերով, իսկ «գ» կետը «անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարման պետական գրանցման» բառերից հետո լրացնել «կամ պետական հաշվառումից հանման» բառերով.
2) վեցերորդ պարբերությունը «անհատ ձեռներեցի գործունեության դադարեցման» բառերից հետո լրացնել «կամ հաշվառումից հանման» բառերով, իսկ «(գործունեության դադարեցման» բառերից հետո` «, պետական հաշվառումից հանման» բառերով.
3) յոթերորդ և ութերորդ պարբերություններում «սեփականատերերի» բառը փոխարինել «հիմնադիրների (մասնակիցների)» բառերով.
4) ութերորդ պարբերությունը «անհատ ձեռներեցի գործունեության դադարումից» բառերից հետո լրացնել «կամ պետական հաշվառումից հանելուց» բառերով, իսկ «կամ անհատ ձեռներեցի վրա` լուծարմանը» բառերը փոխարինել «կամ գործունեությունը դադարեցրած կամ հաշվառումից հանված անհատ ձեռներեց չհանդիսացող ֆիզիկական անձի վրա` լուծարմանը կամ հաշվառումից հանմանը» բառերով: