Անցնել բովանդակությանը

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՇՆԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՌԱԶՄԱԿՐԹԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿԱՌՈՒՅՑՆԵՐՈՒՄ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայնագիրընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

Ընդհանուր դրույթներ

1. Գերմանիայի Դաշնային Հանրապետության դաշնային պաշտպանության նախարարությունը ռազմակրթական աջակցության շրջանակում ստանձնում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ծառայողների և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության առանձին աշխատակիցների ուսուցումը Գերմանիայի Դաշնային Հանրապետության զինված ուժերի հաստատություններում և զինվորական միավորումներում:

2. Ուսուցման բովանդակությունը և ուսուցման կազմակերպման վերաբերյալ մանրամասները Կողմերը կամ նրանց լիազոր անձինք կհամաձայնեցնեն յուրաքանչյուր տարի:

3. Սույն հոդվածի 2-րդ կետի համաձայն ուսուցման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները կկարգավորվեն համապատասխան նախագծերի մասին կարգադրություններում, որոնք, տվյալ նախագծի համարը նշելով, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը կհաղորդվեն Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության միջոցով:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։