Հոդված 11
Հոդված 11
Հսկվող առաքումներ
1. Կողմերը, եթե այդպիսի բան նախատեսված է իրենց ազգային օրենսդրությամբ, ձեռնարկում են, իրենց հնարավորությունների շրջանակներում, անհրաժեշտ միջոցներ, որոնք ուղղված են փոխադարձ համաձայնագրերի և պայմանավորվածությունների հիման վրա հսկվող առաքումների մեխանիզմների պատշաճ կիրառմանը` 3-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված օրինախախտումների մասնակից անձանց հայտնաբերման և դրանց քրեական հետապնդման նպատակով:
2. Հսկվող առաքման մեխանիզմի կիրառման մասին որոշումներն ընդունվում են ցանկացած առանձին դեպքերում և կարող են, եթե անհրաժեշտ է, հաշվի առնել համապատասխան Կողմերի միջև գործող ֆինանսական համաձայնագրերը և իրավազորությունների իրականացման վերաբերյալ պայմանավորվածությունները:
3. Ապօրինի խմբաքանակները, որոնց հսկվող առաքումն իրականացվում է Կողմերի համաձայնությամբ և դրանց միջև ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան, կարող են բռնվել և ապա բաց թողնվել հետագա տեղափոխման համար` թմրամիջոցների և հոգեմետ նյութերի պահպանմամբ, բռնագրավմամբ կամ ամբողջական կամ մասնակի փոխարինմամբ: