Հոդված 19
Հոդված 19
Փոստային առաքումների օգտագործում
1. Համաշխարհային փոստային միության Կոնվենցիաներով սահմանված իր պարտավորությունների համաձայն և իրենց ազգային իրավական համակարգերի հիմնադրույթներին համապատասխան, Կողմերը միջոցներ են ձեռնարկում ապօրինի շրջանառության համար փոստային առաքումների օգտագործումը խափանելու ուղղությամբ և այդ նպատակով համագործակցում են միմյանց հետ:
2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված միջոցները, ի թիվս այլ բաների, ընդգրկում են.
/ա/ համակարգված գործողություններ` ուղղված ապօրինի շրջանառության նպատակով փոստային առաքումների օգտագործման կանխարգելմանն ու խափանմանը,
/բ/ իրավապահ մարմինների կողմից հետախուզության և հսկողության միջոցների և մեթոդների ներդրում և կիրառում, որոնք նախատեսված են փոստով թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և 1-ին և 2-րդ աղյուսակներում ներառված նյութերի ապօրինի առաքումների հայտնաբերման համար,
/գ/ օրենսդրական բնույթի միջոցներ, որոնք թույլ կտան համապատասխան քայլերի դիմել քրեական հետապնդումն սկսելու համար անհրաժեշտ ապացույցներ ձեռք բերելու նպատակով: