Հոդված 18
Հոդված 18
Ազատ առևտրի գոտիներ և ազատ նավահանգիստներ
1. Ազատ առևտրի գոտիներում և ազատ նավահանգիստներում թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և 1-ին և 2-րդ աղյուսակներում ներառված նյութերի ապօրինի շրջանառության խափանման նպատակով, Կողմերը կիրառում են ոչ պակաս խիստ միջոցներ, քան իրենց տարածքների այլ հատվածներում կիրառվող միջոցները:
2. Կողմերը ձգտում են.
/ա/ Ազատ առևտրի գոտիներում և ազատ նավահանգիստներում հսկողություն սահմանել ապրանքների և անձանց շարժի նկատմամբ և այդ նպատակով իր համապատասխան իրավասու մարմիններին լիազորում իրականացնել ապրանքների և ժամանող ու մուտք գործող նավերի զննում` ներառյալ զբոսանավերը և ձկնորսական նավերը, ինչպես նաև օդանավերը և ցամաքային տրանսպորտային միջոցները, և անհրաժեշտության դեպքում, անձնակազմի անդամների և ուղևորների, ինչպես նաև իրենց ուղեբեռի զննում,
/բ/ ստեղծել և կիրառել թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր և 1-ին և 2-րդ աղյուսակներում ներառված նյութեր պարունակելու կասկածանքի տակ գտնվող` ազատ առևտրի գոտիներ և ազատ նավահանգիստներ մուտք գործող և դուրս բերվող բեռների հայտնաբերման համակարգ,
/գ/ ստեղծել և կիրառել հսկողության համակարգեր նավահանգստի շինությունների շրջաններում, օդանավակայաններում և այդ վայրերում գտնվող մաքսային հսկողության կետերում: