Անցնել բովանդակությանը

Հոդված 31

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 31

Փոփոխություններ

1. Ցանկացած Կողմ կարող է առաջարկել սույն Կոնվենցիայում ցանկացած փոփոխություն կատարել: Այդ Կողմը փոփոխության տեքստը և հիմքերը ներկայացնում է Գլխավոր քարտուղարին, որը դրանք ներկայացնում է այլ Կողմերին և հարցնում, թե արդյոք իրենք համաձայն են առաջարկվող փոփոխության հետ: Եթե նման կարգով ներկայացված փոփոխության կատարման առաջարկությունը ուղարկման պահից քսանչորս ամսվա ընթացքում չի մերժվում որևէ Կողմից, այն համարվում է ընդունված և ուժի մեջ է մտնում յուրաքանչյուր Կողմի համար Գլխավոր քարտուղարին այդ փոփոխությունն ընդունելու մասին փաստաթղթի ի պահ հանձնման պահից իննսուներորդ օրվանից:

2. Իսկ եթե փոփոխության առաջարկությունը որևէ Կողմից մերժվում է, Գլխավոր քարտուղարը խորհրդակցում է Կողմերի հետ և, մեծամասնության խնդրանքով, այդ մասին, ինչպես նաև Կողմերի բոլոր նկատողությունների մասին հայտնում է Խորհրդին, որը կարող է համաժողով հրավիրելու որոշում ընդունել` Միավորված Ազգերի Կազմակերպության Կանոնադրության 62-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։