Հոդված 26
Հոդված 26
Ստորագրում
Սույն Կոնվենցիան բաց էր ստորագրման համար Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում, Վիեննայի` 1988 թվականի դեկտեմբերի 20-ից մինչև 1989 թվականի փետրվարի 28-ը, իսկ այդ ժամկետն ավարտվելուն պես` Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնական մարմիններում, Նյու-Յորքում, մինչև 1989 թվականի դեկտեմբերի 20-ը.
/ա/ ցանկացած պետության կողմից,
/բ/ Նամիբիայի կողմից, որին ներկայացնում է Միավորված ազգերի կազմակերպության Նամիբիայի հարցերով խորհուրդը,
/գ/ Սույն Կոնվենցիայի առարկա հանդիսացող հարցերի շուրջ բանակցություններ վարելու և դրանց մասին միջազգային համաձայնագրեր կնքելու լիազորություններով օժտված տնտեսական ինտեգրացման տարածաշրջանային կազմակերպությունների կողմից. Կոնվենցիայի շրջանակներում Կողմերին, պետություններին կամ ազգային մարմիններին կատարվող հղումները կիրառելի են նաև այդ կազմակերպությունների նկատմամբ` իրենց իրավազորությունների շրջանակներում: