Հոդված 15
Հոդված 15
Առևտրային փոխադրողներ
1. Կողմերը համապատասխան միջոցներ են ձեռնարկում, որպեսզի առևտրային փոխադրողների կողմից շահագործվող տրանսպորտային միջոցները չօգտագործվեն 3-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված օրինախախտումների կատարման համար. այդ միջոցների թվում կարող են լինել հատուկ պայմանավորվածությունները առևտրային փոխադրողների հետ:
2. Յուրաքանչյուր Կողմ պահանջում է, որպեսզի առևտրային փոխադրողները համապատասխան նախազգուշական միջոցներ ձեռնարկեն` 3-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված օրինախախտումների կատարման համար իրենց տնօրինման տակ գտնվող տրանսպորտային միջոցների օգտագործման կանխարգելման համար: Այդպիսի միջոցները կարող են ընդգրկել.
/ա/ եթե առևտրային փոխադրողի հիմնական գործունեության վայրը գտնվում է Կողմի տարածքում.
/i/ կասկածելի բեռների և անձանց բացահայտմանը նվիրված դասընթացների կազմակերպում աշխատակիցների համար,
/ii/ իրենց պաշտոնական պարտականությունների նկատմամբ աշխատակիցների բարեխիղճ վերաբերմունքի խրախուսում,
/բ/ եթե առևտրային փոխադրողը գործում է Կողմի տարածքում,
/i/ բեռնագրերի նախօրոք ներկայացումը` երբ հնարավոր է,
/ii/ բեռնարկղների վրա հուսալի, ամուր և անհատական կարգով ստուգվող կնիքների կիրառում,
/iii/ համապատասխան մարմինների օպերատիվ տեղեկացումը բոլոր կասկածելի հանգամանքների մասին, որոնք կարող են առնչություն ունենալ 3-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված օրինախախտումների հետ:
3. Յուրաքանչյուր Կողմ ձգտում է ապահովել առևտրային փոխադրողների և համապատասխան մարմինների համագործակցությունը մուտքի և ելքի կետերում և մաքսային հսկողության այլ գոտիներում` տրանսպորտային միջոցների և բեռների չհաստատված օգտագործումը բացառելու և անվտանգության անհրաժեշտ միջոցներ կիրառելու նպատակով: