Հոդված 16
Հոդված 16
Արտահանվող ապրանքների ուղեկցող փաստաթղթերը և պիտակավորումը
1. Յուրաքանչյուր Կողմ պահանջում է, որ օրինական ուղիներով արտահանվող թմրամիջոցները և հոգեմետ նյութերն ունենան համապատասխան ուղեկցող փաստաթղթեր: Ի լրումն այդ փաստաթղթերին 1961 թվականի՝ Կոնվենցիայի 31-րդ հոդվածի, այդ Կոնվենցիայի 31-րդ հոդվածով` փոփոխություններով և լրացումներով և 1971 թվականի՝ Կոնվենցիայի 12-րդ հոդվածի համաձայն ներկայացվող պահանջների, այնպիսի ուղեկցող փաստաթղթերում, ինչպիսիք են հաշիվ-ապրանքագրերը, բեռնագրերը, մաքսային, տրանսպորտային կամ այլ բեռնային փաստաթղթերը, պետք է նշված լինեն 1961 թվականի՝ Կոնվենցիայի, այդ Կոնվենցիայի` փոփոխություններով և լրացումներով և 1971 թվականի՝ Կոնվենցիայի համապատասխան ցանկերում ներառված` արտահանվող նյութերի անվանումները, արտահանվող նյութի քանակությունը, ինչպես նաև ներմուծողի, արտահանողի և, առկայության դեպքում, բեռն ստացողի անվանումն ու հասցեն:
2. Յուրաքանչյուր Կողմ պահանջում է, որ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի արտահանվող խմբաքանակները պատշաճ կերպով պիտակավորված լինեն: