Անցնել բովանդակությանը

Հոդված 17

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 17

Ապօրինի շրջանառությունը ծովում

1. Կողմերը, միջազգային ծովային իրավունքի նորմերին համապատասխան, սերտ համագործակցություն են իրականացնում ծովային ավազանում ապօրինի շրջանառության կանխարգելման նպատակով:

2. Եթե Կողմը բավարար հիմքեր ունի կասկածելու, որ իր դրոշը կրող, ինչպես նաև որևէ դրոշ չկրող կամ գրանցումը հատկանշող տարբերիչ նշաններ չունեցող նավը մասնակցում է ապօրինի շրջանառությանը, ապա այն կարող է դիմել այլ Կողմերին` նշված նպատակով նավի օգտագործումը խափանելու գործում աջակցություն ստանալու համար: Այդպիսի դիմում ստացող Կողմերը անհրաժեշտ աջակցություն են ցուցաբերում` իրենց մոտ առկա միջոցների շրջանակներում:

3. Եթե Կողմը բավարար հիմքեր ունի կասկածելու, որ միջազգային ծովային իրավունքի համաձայն ազատ նավարկության իրավունք կիրառող նավը, որը կրում է մեկ այլ Կողմի դրոշը կամ գրանցումը հատկանշող տարբերիչ նշանները, մասնակցում է ապօրինի շրջանառությանը, ապա այն կարող է այդ մասին տեղեկացնել այդ դրոշի պետությանը, պահանջել գրանցման հաստատում և, այդ հաստատումն ստանալու դեպքում, դիմել այդ դրոշի պետությանը` նավի նկատմամբ համապատասխան միջոցներ կիրառելու թույլտվություն ստանալու համար:

4. 3-րդ կետի, Կողմերի միջև գործող համաձայնագրերի և Կողմերի միջև որևէ այլ կերպ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, դրոշի պետությունը կարող է ի թիվս այլ բաների դիմող պետությանը թույլատրել.

/ա/ իջնել այդ նավի վրա,

/բ/ իրականացնել այդ նավի զննում,

/գ/ ապօրինի շրջանառությանը մասնակցելու ապացույցների հայտնաբերման դեպքում` համապատասխան միջոցներ ձեռնարկել այդ նավի և դրա տախտակամածին գտնվող անձանց և բեռի նկատմամբ:

5. Սույն հոդվածի դրույթների հիման վրա համապատասխան միջոցների կիրառման դեպքում, Կողմերը պետք է պատշաճ կերպով հաշվի առնեն ծովում կյանքի պահպանման, ինչպես նաև նավի և բեռի անվտանգության ապահովման անհրաժեշտությունը և վնաս չպատճառեն դրոշի պետության և որևէ այլ շահագրգիռ պետության առևտրային և որևէ այլ շահերին:

6. Դրոշի պետությունը կարող է, սույն հոդվածի 1-ին կետով սահմանված իր պարտավորությունների համաձայն, տրված թույլտվությունն ուղեկցել պայմաններով, որոնք պետք է փոխադարձաբար համաձայնեցվեն իր և դիմող Կողմի միջև` ներառյալ պատասխանատվությանը վերաբերող պայմանները:

7. 3-րդ և 4-րդ կետերի նպատակներով, հարցվող Կողմն անհապաղ պատասխանում է դիմող Կողմին, թե արդյոք իր դրոշը կրող նավն ունի այդ իրավունքը, ինչպես նաև պատասխանում է 3-րդ կետի պահանջների հիման վրա ուղղվող` համապատասխան թույլտվության մասին դիմումին: Դառնալով սույն Կոնվենցիայի անդամ, յուրաքանչյուր Կողմ նշանակում է մի մարմին, կամ, անհրաժեշտության դեպքում, մարմիններ, որոնք պետք է ստանան այդ դիմումները և պատասխանեն դրանց: Այդպիսի նշանակման մասին ծանուցումը Գլխավոր քարտուղարի միջոցով ուղղվում է բոլոր այլ Կողմերին` նշանակման պահից մեկ ամսվա ընթացքում:

8. Կողմը, որը քայլեր է ձեռնարկել սույն հոդվածին համապատասխան, անհապաղորեն տեղեկացնում է դրոշի պետությանը այդ քայլերի արդյունքների մասին:

9. Կողմերը քննարկում են միմյանց միջև երկկողմ կամ բազմակողմանի համաձայնագրերի կնքման հարցը` սույն հոդվածի դրույթների կիրառման և դրանց արդյունավետության բարձրացման նպատակով:

10. Սույն հոդվածի 4-րդ կետի համաձայն կիրառվող միջոցներն իրականացվում են միմիայն ռազմանավերի, ռազմական օդանավերի կամ այլ նավերի կամ օդանավերի կողմից, որոնք կրում են հստակ արտաքին նշաններ, ինչը թույլ է տալիս դրանց ճանաչել որպես պետական ծառայության մեջ գտնվող, և որոնք օժտված են այդ միջոցներն իրականացնելու համապատասխան լիազորություններով:

11. Սույն հոդվածին համապատասխան ձեռնարկված ցանկացած գործողություն պատշաճ կերպով հաշվի է առնում առափնյա պետությունների իրավունքների և պարտականությունների, ինչպես նաև իրավազորությունների իրականացմանը վնաս չպատճառելու անհրաժեշտությունը` միջազգային ծովային իրավունքի հիմնադրույթներին համապատասխան:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։