Հոդված 2
Հոդված 2
Կոնվենցիայի կիրառման շրջանակները
1. Սույն Կոնվենցիան նպատակ ունի նպաստել Կողմերի միջև համագործակցության զարգացմանը, որպեսզի նրանք կարողանան ավելի արդյունավետ կերպով լուծել համաշխարհային տարածում ստացած թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության հետ կապված բազմաթիվ հիմնախնդիրները: Կոնվենցիայով ամրագրված իրենց պարտավորությունների կատարման հետ մեկտեղ, Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ` ներառյալ օրենսդրական և կազմակերպչական բնույթի միջոցներ` իրենց ազգային իրավական համակարգերի հիմնադիր դրույթներին համապատասխան:
2. Կողմերը կատարում են սույն Կոնվենցիայով ամրագրված իրենց պարտավորությունները ինքնիշխան հավասարության և տարածքային ամբողջականության և այլ պետությունների ներքին գործերին չմիջամտելու սկզբունքներին համապատասխան:
3. Կողմերից մեկը չի իրականացնում այլ Կողմերից որևէ մեկի տարածքում իրավասություններ կամ գործառույթներ, որոնց իրականացումը վերապահված է այլ Կողմի մարմիններին` վերջինիս ազգային օրենսդրությանը համապատասխան: