Անցնել բովանդակությանը

Հոդված 22

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 22

Կոմիտեի գործառույթները

1. Առանց 21-րդ հոդվածով սահմանված` Հանձնաժողովի գործառույթները և 1961 թվականի Կոնվենցիայի, այդ Կոնվենցիայի` փոփոխություններով և լրացումներով և 1971 թվականի Կոնվենցիայի դրույթներով սահմանված` Կոմիտեի և Հանձնաժողովի գործառույթները խախտելու.

/ա/ եթե իրեն, Գլխավոր քարտուղարին կամ Հանձնաժողովին տրամադրված տեղեկությունների, կամ Միավորված ազգերի կազմակերպության մարմինների կողմից տրամադրված տեղեկությունների քննարկման հիման վրա Կոմիտեն հիմքեր ունի համարելու, որ սույն Կոնվենցիայի նպատակներն իր իրավազորությանն առնչվող հարցերում չեն իրագործվում, այն կարող է Կողմին կամ Կողմերին առաջարկել իրեն տրամադրել համապատասխան տեղեկություններ,

/բ/ 12, 13 և 16-րդ հոդվածների առնչությամբ.

/i/ սույն հոդվածի /ա/ ենթակետի դրույթների հիման վրա համապատասխան միջոցների կիրառումից հետո Կոմիտեն, եթե այն գտնում է, որ դա անհրաժեշտ է, կարող է համապատասխան Կողմին կոչ անել ի կատարումն 12, 13 և 16-րդ հոդվածների ձեռնարկել այնպիսի ուղղիչ միջոցներ, որոնք տվյալ հանգամանքներում անհրաժեշտ են պատկերվում,

/ii/ մինչև 3-րդ ենթակետով սահմանված միջոցները ձեռնարկելը, Կոմիտեն գաղտնի է համարում Կողմերի հետ նախորդ ենթակետերի դրույթներին համապատասխան իրականացվող իր շփումները,

/iii/ եթե Կոմիտեին հայտնի է դառնում, որ համապատասխան Կողմը չի ձեռնարկել սույն ենթակետի հիման վրա իրեն առաջարկված ուղղիչ միջոցներն, ապա այն Կարող է Կողմերի, Խորհրդի և Հանձնաժողովի ուշադրությունը հրավիրել այս հարցի կապակցությամբ: Սույն ենթակետին համապատասխան Կոմիտեի կողմից հրապարակված ցանկացած զեկույցի մեջ ներառվում են նաև համապատասխան Կողմի տեսակետները` վերջինիս դիմումի հիման վրա:

2. Ցանկացած Կողմի առաջարկվում է մասնակցել Կոմիտեի այն նիստին, որտեղ սույն հոդվածին համապատասխան քննարկվելու է իրեն հետաքրքրող հարցը:

3. Եթե որևէ դեպքում սույն հոդվածին համապատասխան Կոմիտեի կողմից ընդունված որոշումը միաձայն չի ընդունվում, ապա փոքրամասնության տեսակետները հաշվի են առնվում:

4. Սույն հոդվածով նախատեսված Կոմիտեի որոշումներն ընդունվում են վերջինիս անդամների ձայների մեծամասնությամբ` երկու երրորդով:

5. Սույն հոդվածի 1/ա/ ենթակետով սահմանված իր գործառույթներն իրականացնելիս, Կոմիտեն ապահովում է իր տրամադրության տակ մատուցվող տեղեկությունների գաղտնիությունը:

6. Սույն հոդվածով սահմանված Կոմիտեի պատասխանատվությունը չի տարածվում գործող այն համաձայնագրերի կամ պայմանավորվածությունների վրա, որոնք կնքվել են Կողմերի միջև սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան:

7. Սույն հոդվածի դրույթները չեն կիրառվում Կողմերի միջև առաջացած վեճերի նկատմամբ, որոնք կարգավորվում են համաձայն 32-րդ հոդվածի դրույթների:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։