Հոդված 28
Հոդված 28
Միացում
1. Սույն Կոնվենցիային միանալը բաց է ցանկացած պետության և Նամիբիայի համար, որին ներկայացնում է Միավորված ազգերի կազմակերպության Նամիբիայի հարցերով խորհուրդը, ինչպես նաև 26-րդ հոդվածի /գ/ հ ոդվածում նշված տնտեսական ինտեգրացման տարածաշրջանային կազմակերպությունների համար: Միացումը տեղի է ունենում միանալու մասին փաստաթուղթը Գլխավոր քարտուղարին ի պահ հանձնելու միջոցով:
2. Տնտեսական ինտեգրացման տարածաշրջանային կազմակերպություններն իրենց կողմից ներկայացվող միանալու մասին փաստաթղթերում հայտնում են սույն Կոնվենցիայով կարգավորվող հարցերի նկատմամբ իրենց իրավասությունների շրջանակի մասին: Այդ կազմակերպությունները նաև տեղեկացնում են Գլխավոր քարտուղարին սույն Կոնվենցիայով կարգավորվող հարցերի նկատմամբ իրենց իրավասությունների շրջանակի ցանկացած փոփոխման մասին: